Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողներից 6-ն Արմավիրի մարզից էին: Այդ հերոսների թվում էր նաև արևիկցի Գոռ Կարապետի Կիրակոսյանը` ծնված 1996 թվականի հունվարի 21-ին: Նա իր միջնակարգ կրթությունը ստացել է հայրենի գյուղի դպրոցում` աչքի ընկնելով ուշիմությամբ, խոհեմությամբ և նպատակասլացությամբ: 2014 թվականի հուլիսի 7-ին Գոռը զորակոչվել է հայկոց բանակ` իր որդիական պարտքը մատուցելու հայրենիքին: Նա իր զինվորական ծառայությունն անցկացրել է ԼՂՀ պաշտպանության բանակում և ծառայության...

Նշվեց Մայիսյան եռատոնը 09.05.2016
Մարզկենտրոն Արմավիրում և մարզի մյուս քաղաքային ու գյուղական համայնքներում, ուսումնական հաստատություններում, մարզի տարածքում տեղակայված զորամասերում հանդիսավորությամբ նշվել է Մայիսյան եռատոնը. ամենուր տեղի են ունեցել ծաղկեդրման արարողություններ, զինվորական շքերթներ, տոնական համերգներ և գրական-երաժշտական ցերեկույթներ: Օրվա առթիվ առանձնակի ուշադրության են արժանացել Հայրենական պատերազմի վետերաններն ու Արցախյան հերոսամարտի մասնակիցները։ Օրը հատկապես տոնական էր մարզկենտրոնում, ուր ավանդույթի...

Եկեղեցու հիմնարկեք` Ակնալիճ համայնքում 06.05.2016
ՀՀ Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքում թեմակալ առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ այսօր կատարվեց եկեղեցու հիմնարկեքի արարողություն: Հիմներկեքի ընթացքում թեմակալ առաջնորդը և թեմի հոգևոր դասը սրբալույս մյուռոնով օծեցին տասնվեց խաչանիշ քարերը, որոնք եկեղեցու տասնվեց կնքահայրերը դրեցին աղոթատան հիմքերում: Հիմներկեքի սրբազան արարողությանը ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, համայնքապետ Գևորգ Միսակյանը, համայնքի և հարևան համայնքների հավատավոր ժողովուրդը, մեծ թվով հյուրեր:...

Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողներից 6-ն Արմավիրի մարզից էին: Հայրենիքի սահմանների պաշտպանության համար Արցախում հերոսաբար զոհված քաջ տղաներն էին` Արամ Աբրահամյանը, Սաշա Գալստյանը, Գոռ Կիրակոսյանը, Հովսեփ Կիրակոսյանը, Արամայիս Միքայելյանը, Բորիս Օզմանյանը: Ապրիլյան պատերազմում յուրաքանչյուրի մահը դարձավ համընդհանուր վիշտ ողջ հայ ժողովրդի համար: Աշխարհասփյուռ հայությունն այսօր էլ շարունակում է իր վշտակցությունն ու զորակցությունը հայտնել մահացած զինծառայողների...

Խորհրդակցություն` հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ 04.05.2016
ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի ունեցավ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հերթական խորհրդակցությունը` գլխավորությամբ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի: Ողջունելով ներկաներին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նրանց ուշադրությունը հրավիրեց ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Արցախից մարզ տեղափոխված շուրջ 66 դպրոցահասակ երեխաների ուսուցուման գործընթացը կազմակերպելու վրա` ընդգծելով, որ այդ երեխաները...

Մարզպետ Ա. Ղահրամանյանն ընդունեց Վոլոգդայից ժամանած պատվիրակությանը 27.04.2016
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց ՌԴ Վոլոգդայի նահանգից ժամանած պատվիրակությանը, որը գլխավորում էր մարզի առևտրատնտեսական զարգացման վարչության պետ Դիմիտրի Անտոնովը: Պատվիրակության կազմում էին Վոլոգդայի «Սպառողների միություն» հասարակական կամակերպության նախագահ Ինա Րեպինան, «Մակսի» առևտրական ցանցի կոմերցիոն տնօրեն Եվգենի Պագոդինը, «Հյուսիսային առևտրի տուն» ՍՊԸ-ի հիմնադիր Վյաչեսլավ Ցվետկովը, «Արսենալ Վին» ընկերության բաժնետեր...