Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Միջոցառում` Հայոց բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի կապակցությամբ 27.01.2016
Այսօր Արմավիրի մշակույթի տանը մեծ հանդիսավորությամբ նշվեց Հայոց բանակի կազմավորման 24-րդ տարեդարձը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, հանրապետական գործադիր մարմինների և զինված ուժերի մարզային ստորաբաժանումների ղեկավարներն ու աշխատակիցները: Տոնական օրվան նվիրված միջոցառման սկիզբն ազդարարվեց պետական օրհներգով, որի հնչյունների ներքո ներս բերվեց...

Ավան վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչները այցելել են Արմավիրի մարզ 22.01.2016
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի և մարզերի միջև ձևավորված համագործակցության ծրագրի շրջանակում Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները այցելել են ՀՀ Արմավիրի մարզ: Փոխմարզպետ Լարիսա Մուրադյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ուղղություններն ու հեռանկարները: 2016 թվականին նախանշված փոխայցելությունների վերաբերյալ հանդիպումներ են կայացել նաև մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության, ընտանիքի, կանանց...

Խորհրդակցություն` վերամշակող ընկերությունների պատասխանատուների մասնակցությամբ 19.01.2016
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր հանդիպեց մարզի վերամշակող ընկերությունների պատասխանատուների հետ`ոլորտում առկա ընթացիկ խնդիրները քննարկելու, դրանց լուծման համար հնարավոր ուղիներ գտնելու, ինչպես նաև վերջիններիս կողմից այս տարվա համար մթերվող պտուղ-բանջարեղենի նախնական ծավալները պարզելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցում էին նաև փոխմարզպետ Դավիթ Սամսոնյանը, մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը: «Գյուղմթերքների...

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են մարզերում իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերը 18.01.2016
Կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը, հանրապետության մարզպետները և տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ: Խորհրդակցության ընթացքում նախ անդրադարձ է կատարվել...

Կայացավ մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն 18.01.2016
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի մոտ հունվարի 15-ին մարզպետների մասնակցությամբ կայացավ այս տարվա առաջին խորհրդակցությունը: Օրակարգում ընդգրկված էին մեկ տասնյակից ավելի հարցեր: Հանդիպմանը մարզպետների հետ քննարկվեց ՀՀ նախագահի մոտ կայացած խորհրդակցությունների ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Նախարարին զեկուցվեց, որ այս պահի դրությամբ չկատարված հանձնարարականներ չկան: ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանը մարզպետներին հանձնարարեց մշտապես...

Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետարանում տեղի ունեցավ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների (ՏԿԱԻ) նախարարության փրկարար ծառայության (ՓԾ) Արմավիրի մարզային փրկարարական վարչության (ՄՓՎ) 2015թ. գործունեության ամփոփման հաշվետու նիստը, որը վարում էր մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նիստին մասնակցում էին ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը, ՀՀ ՏԿԱԻՆ աշխատակազմի ղեկավար Համլետ Հակոբյանը, ՏԿԱԻ նախարարության ՓԾ Արմավիրի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Արմեն Ամիրջանյանը, ոլորտի մեծ...