Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ի պատասխան <<Հետք>> լրատվական կայքի կողմից հրապարակված <<Անմեղ մարդը մեկ տարի և չորս ամիս գտնվել է բանտում>> վերտառությամբ հոդվածի՝ նշենք, որ ՀՀ Աարմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կողմից մարզի <<Քեվօրք և Անիտա Փակումեանների հիշատակի <<Հիսուսի մանուկներ>> առողջության կենտրոն>> փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Գագիկ Հարությունյանին զբաղեցրած պաշտոնից ազատումը պայմանավորված է ընկերությունում իրականացված աուդիտի արդյունքներում արձանագրված...

Մայիսյան համայնքում նոր խորքային հոր գործարկվեց 02.07.2015
ՀՀ Արմավիրի մարզի Մայիսյան համայնքում գտնվող Այգեգործական ընկերության տարածքում այսօր նոր խորքային հոր գործարկվեց, որը տվյալ տարածքի 60 հա ոռոգելի հողատարածքները կապահովի ջրով: Խորքային հորի գործարկմանը ներկա էին ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանը, Արմավիրի մարզպետի տեղակալ Դավիթ Սամսոնյանը և մեծ թվով ոլորտի պատասխանատուներ: Մայիսյան համայնքի բնակիչները վերջին շրջանում լուրջ դժգոհություն ունեին ոռոգման ջրի հետ...

Մեկնարկեց 2015 թվականի ամառային առաջին զորակոչը 01.07.2015
Այսօր Սարդարապատի հուշահամալիրում, արդեն 9-րդ տարին անընդմեջ, տեղի ունեցավ 2015 թվականի ամառային առաջին զորակոչին Արմավիրի մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Արմավիրի և Էջմիածնի զինվորական կոմիսարները, մարզպետարանի աշխատակազմի և այլ կառույցների պատասխանատու պաշտոնյաներ, մեծ թվով համայնքապետեր և նորակոչիկների...

Հուշ-ցերեկույթ` նվիրված հակառակորդի դիվերսիոն հարձակման զոհ Սարգիս Մովսիսյանի ծննդյան 21-ամյակին 01.07.2015
Այսօր Արմավիրի մարզի Մայիսյան համայնքի միջնակարգ դպրոցում բացվեց կրթօջախի նախկին շրջանավարտ, 2014 թվականի օգոստոսի 1-ին թշնամու դիվերսիոն հարձակման զոհ Սարգիս Մովսիսյանի անվան դասարանը` ծննդյան 21-ամյա տարեդարձի կապակցությամբ: Օրվա առթիվ կազմակերպված հուշ-ցերեկույթին ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը, Սարգսի...

Արմավիրում հարգեցին անհայտ կորած ազատամարտիկների հիշատակը 29.06.2015
Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ այսօր Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների պատասխանատուները, մարզպետարանի և քաղաքապետարանի աշխատակիցները ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին Արցախյան հերոսամարտում զոհվածների և անհայտ կորածների հիշատակը հավերժացնող հուշարձանին` մեկ րոպե լռությամբ հարգելով...

Մարզպետն այցելեց համայնքներ` ծանոթանալու ծիրանի բերքահավաքի ընթացքին 22.06.2015
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանի ուղեկցությամբ այսօր այցելեց Խանջյան, Հացիկ և Այգևան համայնքներ` ծանոթանալու ծիրանի բերքահավաքին և իրացման հետ կապված հարցերին: Խանջյան համայնքում մարզպետը եղավ Զոհրաբ Ավագյանի ծիրանի այգում, հետաքրքրվեց բերքահավաքի ընթացքի և իրացման հետ կապված հարցերով: Այգետերը մեծ գոհունակություն հայտնեց ստացված բերքից` միաժամանակ վստահեցնելով, որ ծիրանի իրացման խնդիր մինչ...