Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվել են ոռոգման շրջանին վերաբերող հարցեր 06.05.2014
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մոտ օրերս տեղի է ունեցել խորհրդակցություն` Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի, Տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Ադիբեկ Ղազարյանի, մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի, մի շարք ջրօգտագործողների ընկերությունների տնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցությանը քննարկվել են սակավաջուր տարում ոռոգման աշխատանքների...
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորած պատվիրակությունը Դանիայի թագավորությունում Հայաստանի դեսպանատան հրավերով 2014 թվականի ապրիլի 24-ից 27-ը գտնվել է Դանիայի Թագավորության Օդերի համայնքի Գյուլլինգ ավանում` Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ կայանալիք հիշատակի միջոցառմանը և հայ ազգի մեծագույն բարեկամ Կարեն Եփփեի հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությանը մասնակցելու համար: Դանիայի Թագավորություն կատարած այցի ըթացքում Ա. Ղահրամանյանի գլխավորած...
2014 թվականի մարտի 30-ին տեղի ունեցած ցրտահարության հետևանքով տուժած գյուղացիական տնտեսությունների հողի հարկի վճարումների և մինչև 50 տոկոս ոռոգման ջրի վարձի հաշվարկված գումարները փոխհատուցելու նպատակով օժանդակություն ստացող բոլոր շահառուների ցուցակները՝ ըստ համայնքները:
Մարզային հանձնաժողովն ամփոփել է ցրտահարության հասցրած վնասը գնահատող ակտերը 25.04.2014
ՀՀ Արմավիրի մարզպետի համապատասխան որոշմամբ ստեղծված "Արմավիրի մարզում արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանձնաժողը" մարտի 31-ից ապրիլի 2-ը գրանցված ցրտահարության հետևանքով հիմնականում տուժած մարզի 83 համայնքում ստեղծված հանձնաժողովներից ստացել և ամփոփել է ցրտահարության հասցրած վնասը գնահատող ակտերը. Ցրտահարության արդյունքում Արմավիրի մարզի վարչական տարածքում վնասվել է 3962.078 հա հողատարածք, այդ թվում՝ 3188.03 հա ծիրանի,...
Հարգանքի տուրք մատուցվեց Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին 24.04.2014
Այսօր Արմավիրի մարզային իշխանությունները, քաղաքական, հասարակական կազմակերպությունների, կրթական հաստատությունների ներկայացուցիչները ծաղիկներ եւ ծաղկեպսակներ դրեցին մարզկենտրոն Արմավիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին և խնկարկեցին 1,5 միլիոն նահատակների հիշատակը: Հուշակոթողի մոտ Արմավիրի հոգևոր թեմը կատարեց հոգեհանգստի կարգ և աղոթք հնչեցվեց առ Աստված` Եղեռնի անմեղ զոհերի հոգիների հանգստության համար: Ապրիլի 24-ին հիշատակի և ոգեկոչման արարողություններ են...
Օրեր առաջ եւս անդրադարձել էինք այն փաստին, որ ԶԼՄ-ների կողմից հղում է կատարվում մարզի բնակիչներին եւ համայնքապետերին՝ ամեն կերպ փորձելով տպավորություն ստեղծել, թե երկրի իշխանությունները չեն մտածում գյուղացու, ինչպես նաեւ համայնքային խնդիրների մասին, եւ հարցով միակ <<մտահոգը>> ԶԼՄ-ների ներկայացուցիչներն են, որոնք համայնքներում առկա խնդիրների մասին բարձրաձայնելով՝ փորձում են դրանց <<լուծում տալ>>: Իրականում, առաջնահերթության կարգով, այդ խնդիրների լուծմանն ուղղված...