Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին սպասվող ցրտահարությանը և հակակարկտային կայանքների գործարկմանը վերաբերող հարցեր 28.03.2014

ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանի, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորությամբ և մարզի համայնքների ղեվարների, ինչպես նաև մարզպետարանի և նշված գերատեսչությունների պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությանը քննարկվեցին մարտի 30-ի լույս 31-ի գիշերը Արարատյան դաշտում սպասվող ցրտահարության դեմ պայքարի միջոցառումներ իրականացնելուն և մարզում տեղակայված հակակարկտային...

Մարտի 31-ին Արարատյան դաշտում սպասվող ցրտահարությունների և կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ 27.03.2014

Համաձայն Հիդրոմետ ծառայության հաղորդագրության՝ առաջիկա օրերին հանրապետությունում կդիտվի ջերմաստիճանի անկում: Մարտի 30-ի լույս 31-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է օդում միչև -2 աստիճան, հողի մակերևույթին՝ -5 աստիճան ցուրտ: Բացասական ջերմաստիճաններ կարող են գրանցվել նաև հետագա օրերի գիշերային ժամերին: Նշված ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում Արարատյան հարթավայրում, Սյունիքի հովիտներում, նախալեռնային գոտու ցածրադիր հատվածներում կարող են վնասվել ծիրանենին, սալորենին,...

Տեղի ունեցավ շախմատի հանրապետական համադպրոցական օլիմպիադայի մարզային մրցաշարը 26.03.2014

Արմավիր քաղաքի շախմատի դպրոցում այսօր տեղի ունեցավ շախմատի հանրապետական համադպրոցական  8-րդ օլիմպիադայի մարզային մրցաշարը, որն իրենց ներկայությամբ պատվեցին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը: Շախմատի հանրապետական օլիմպիադայի մարզային՝ կիսաեզրափակիչ փուլին մասնակցում էին տարածաշրջանային մրցաշարում հաղթած Էջմիածնի Ներսիսյան վարժարանի, Մեծամորի թիվ 1 և Մյասնիկյանի դպրոցների հավաքական երեք թիմերը, որոնցից յուրաքանչյուրում ընդգրկված...

Ծառատունկ՝ Շենիկ համայնքում 24.03.2014

Հայաստանի մանուկներ հիմնադրամն ու Հայաստան Ծառատունկ Ծրագիրը (ՀԾԾ) շարունակում են իրենց համագործակցությունը՝ Հիմնադրամի զարգացման հովանու ներքո գտնվող համայնքներում լայնածավալ ծառատունկ իրականացնելու հարցում: Ծրագրի շրջանակներում այսօր ծառատունկ իրականացվեց Արմավիրի մարզի Շենիկ համայնքում կառուցվող զբոսայգում, որին մասնակցում էին նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը և Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Ծառատունկի ընթացքում տնկվեց շուրջ 800 ծառ և թուփ: Ավելի վաղ Շենիկ համայնքի...

Կանանց մեկամսյակի կապակցությամբ իրականացվող «բաց դռների» օրերին Արմավիրի մարզում բուժօգնություն է ցուցաբերվել 456 կնոջ 18.03.2014

Առողջապահության նախարարի հրամանով Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ ողջ հանրապետությունում իրականացվող կանանց առողջության պահպանման մեկամսյակի շրջանակում մարտի 10-14-ը Արմավիրի մարզում կազմակերպված «բաց դռների» օրերի ընթացքում բուժօգնություն (խորհրդատվություն, հետազոտություններ և բուժում) է ցուցաբերվել 456 կնոջ, որից 321-ը` նեղ մասնագիտական, 115-ը` մանկաբարձա-գինեկոլոգիական։ Երևան է ուղեգրվել 62 կին, որից 20-ը` ակնաբուժական վիրահատությունների, 22-ը՝...

Տեղեկատվություն` Արմավիրի ՍԾՏԳ-ում 2014թ. փետրվար ամսին կատարված աշխատանքների մասին 13.03.2014

2014 թվականի փետրվար ամսին Ա րմավիրի ՍԾՏԳ - ի կողմից սահմանված կարգով կատարվել են   հետևյալ աշխատանքները . Գործակալությունում փետրվար ամսվա ընտանիքների անապահովության գնահատման համակարգում փաստագրվել է 284 ընտանիք, որից 189-ը` նպաստառու Ընտանեկան նպաստի իրավունք է ունեցել 1751 ընտանիք Սոցիալական նպաստի իրավունք է ստացել 429 ընտանիք Հրատապ օգնություն է տրվել 119 ընտանիքի Երեխայի ծննդյան միանվագ նպաստ է վճարվել 0 ընտանիքի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-03 12:19:03