Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Համերգ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին 02.04.2015
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի երաժշտության ամբիոնի վարիչ Արա Գևորգյանի ղեկավարությամբ Արմավիրի մշակույթի տանն այսօր համալսարանի ժողովրդական գործիքների նվագախումբը հանդես եկավ <<Կանք ու կլինենք>> խորագիրը կրող համերգային ծրագրով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Համերգը նախաձեռնել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Արմավիրի մարզային հանձնաժողովը:...
Տեղեկատվություն` Արմավիրի ՍԾՏԳ-ում 2015թ. մարտ ամսին կատարված աշխատանքների մասին 02.04.2015
2015 թվականի մարտ ամսին Արմավիրի ՍԾՏԳ-ի կողմից սահմանված կարգով կատարվել են հետևյալ աշխատանքները. 1. Գործակալությունում մարտ ամսվա ընտանիքների անապահովության գնահատման համակարգում փաստագրվել է 405 ընտանիք, որից 276-ը` նպաստառու 2. Ընտանեկան նպաստի իրավունք է ունեցել 1816 ընտանիք 3. Սոցիալական նպաստի իրավունք է ստացել 427 ընտանիք 4. Հրատապ օգնություն է տրվել 113 ընտանիքի 5. Մինչև երկու տարեկան երեխայի նպաստ է վճարվել 383 ընտանիքի 6. Ավանդի փոխհատուցում է տրվել 8 ընտանիքի:...
ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ, Արմավիրի մարզում Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի նախագահ Լարիսա Մուրադյանի մոտ այսօր տեղի ունեցավ համապատասխան հանձնաժողովի անդրանիկ նիստը: Փոխմարզպետ Լարիսա Մուրադյանի գլխավորությամբ հանձնաժողովը քննարկեց Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-րդ տարելիցի առթիվ Արմավիրի մարզում տոնակատարությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ծրագիրը: Հանձնաժողովի անդամները...
Խորհրդակցություն` հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ 31.03.2015
ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի ունեցավ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հերթական խորհրդակցությունը` գլխավորությամբ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի: Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի առաջարկությամբ նախ քննարկվեց լրացուցիչ արձակուրդի հետևանքով բաց թողնված դասաժամերի լրացման հարցը: Քննարկման արդյունքում որոշվեց ուսումնական շաբաթը թողնել 5-օրյա, և...
Տեղի է ունեցել Արևադաշտ համայնքի նոր դպրոցի հիմնարկեքը 30.03.2015
ՀՀ Արմավիրի մարզի Արևադաշտ համայնքում մարտի 28-ին տեղի է ունեցել նոր դպրոցի հիմնարկեքի արարողությունը` նախագահությամբ Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի: Հիմնարկեքի արարողությանը մասնակցել է նաև մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Դպրոցի կառուցման ծրագիրը նախաձեռնել է Հայ կրթական հիմնարկությունը` հաշվի առնելով 1984 թվականից համայնքում գործող փայտաշեն դպրոցի անմխիթար վիճակը: Կազմակերպության կողմից դպրոցի կառուցման նպատակով կհատկացվի ավելի քան 110...
Վարչապետն այցելել է Արմավիրի մարզ 27.03.2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է Արմավիրի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Եղեգնուտ համայնքում գտնվող Արմավիրի թռչնաբուծական ֆաբրիկայում, ծանոթացել վերջինիս գործունեությանը և ներդրումային ծրագրերին: 2013 թվականին հիմնադրված ֆաբրիկան զբաղվում է թռչնամսի արտադրությամբ: Ֆաբրիկայի ղեկավարները տեղեկացրել են, որ ընթացիկ տարում ծրագրվում է թռչնամսի արտադրական ծավալները հասցնել 4 հազար տոննայի, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի կլինի 30 տոկոսով: Արտադրական ծավալներն...