Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետը շարունակում է ծանոթանալ բերքահավաքի ընթացքին 04.08.2015
ՀՀ Արմավիրի մարզետ Աշոտ Ղահրամանյանն այսօր այցելեց Վաղարշապատի տարածաշրջանի գյուղացիական տնտեսություններ` ծանոթանալու բերքահավաքի ընթացքին: Մարզպետը եղավ կարտոֆիլի, լոլիկի, սոխի ցանքատարածություններում, ինչպես նաև խաղողի և պտղի այգիներում: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հողատերերից հետաքրքրվեց ստացված բերքի և իրացման հետ կապված հարցերով: Նրանք մեծ գոհունակություն հայտնեցին առկա բերքից` միաժամանակ վստահեցնելով, որ իրացման, ինչպես նաև ընթացիկ խնդիրներ մինչ այժմ չեն ունեցել:...

Արմավիրի քաղաքային այգում բացվեց օլիմպիական չեմպիոն Վասիլի Ալեքսեևի բրոնզե կիսանդրին 03.08.2015
Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի հանդիսապետությամբ օգոստոսի 1-ին Արմավիրի քաղաքային այգում բացվեց ռուս ծանրորդ, օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության ութակի հաղթող, համաշխարհային 80 ռեկորդների հեղինակ, 20-րդ դարի լավագույն մարզիկ, ԽՍՀՄ սպորտի վարպետ և հավաքականի մարզիչ, Ռուսաստանի Դաշնության Շախտա քաղաքի պատվավոր քաղաքացի Վասիլի Ալեքսեևի բրոնզե կիսանդրին: Մեծանուն մարզիկի կիսանդրու բացմանը ներկա էին ՀՀ Արմավիրի...
Ի գիտություն 31.07.2015
2015 թվականի օգոստոսի 6-ին, ժամը 11.00-ին ՀՀ Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը: Ծանոթանալ մարզխորհրդի նիստի օրակարգի նախագծին

Մարզպետն ընդունեց ռուսական «Գազպրոմ» առևտրական կենտրոնի տնօրենին 30.07.2015
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց ռուսական «Գազպրոմ» առևտրական կենտրոնի տնօրեն Իրինա Չիստիկովային: Հանդիպմանը ներկա էին նաև ռուսական այլ առևտրային կազմակերպությունների պատասխանատուներ: Հյուրերն Արմավիրի մարզում էին` ծանոթանալու արտադրական հնարավորություններին և արտադրանքի իրացման շուկային: Ողջունելով նրանց այցն Արմավիրի մարզ` Աշոտ Ղահրամանյանը ներկայացրեց մարզը բնորոշող հիմնական առանձնահատկությունները և փոխգործակցության հնարավորությունները: Այնուհետև...

Մայիսյան համայնքի հրդեհված բնակելի շենքի չորս ընտանիք կապահովվի բնակարանով 29.07.2015
ՀՀ Արմավիրի մարզի հրատապ խնդիրների լուծման 6-րդ ծրագրի շրջանականերում Մայիսյան գյուղի մանկապարտեզում բնակվող չորս ընտանիք կապահովվի նոր բնակարանով, որի համար նախատեսված է 26 մլն 700 հազար դրամի չափով պետական աջակցություն: Նշված ընտանիքները 1994 թվականին անօթևան են մնացել բազմաբնակարան երկհարկանի շենքի հրդեհման պատճառով: Որպես կացարան նրանց հատկացվել է մանկապարտեզի շենքը, որը տարիների ընթացքում մասամբ ձևափոխել են և հարմարություններ ստեղծել ապրելու համար: Սակայն 21 տարի շարունակ նրանք...

Մարզպետն ընդունեց Լիբանանահայ արվեստագետ և հավաքորդ Հարություն Թորոսյանին 28.07.2015
Այսօր մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ընդունեց Լիբանանահայ արվեստագետ և հավաքորդ Հարություն Թորոսյանին: Նա օրերս Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանին էր նվիրել հայկական դրամների իր բացառիկ հարուստ հավաքածուն, որը բաղկացած է հին մետաղադրամների և թղթադրամների 168 նմուշներից և աչքի է ընկնում Տիգրան Մեծի, Արտավազդ Երկրորդի և Կիլիկյան թագավորության ժամանակաշրջանների հազվագյուտ դրամներով, ինչպես նաև Տիգրան Մեծի մատանու ագաթե քարը՝ արքայի դիմաքանդակով: Հանդիպմանը ներկա էին նաև բանաստեղծ,...


