Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ուշադրություն

Ուշադրություն 05.09.2023

ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարանում սույն թվականի հոկտեմբերի 10-ին կայանալու է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի և ծառայողական տրանսպորտային միջոցի վաճառք–աճուրդներ։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղման միջոցով՝ ➡️ http://armavir.mtad.am/files/docs/68703.pdf ➡️ http://armavir.mtad.am/files/docs/68703.pdf  

Արմավիրի  մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն  անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 05.09.2023

Սեպտեմբերի 05-ին Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվեց նախորդ խորհրդակցությանը տրված հանձնարարականների կատարման ընթացքին վերաբերող հարցեր, տրվեցին նոր հանձնարարականներ։ Մարզպետը հատկապես կարևորեց կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, ռիսկային ընտանիքների և դպրոցահասակ երեխաների հետ տարվող աշխատանքներ: Հանձնարարվեց իրականացնել...

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը հանրակրթական դպրոցների տնօրենների հետ անցկացրեց խորհրդակցություն

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը հանրակրթական դպրոցների տնօրենների հետ անցկացրեց խորհրդակցություն 05.09.2023

Սեպտեմբերի 5-ին մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն անցկացրեց խորհրդակցություն մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների և մարզպետի աշխատակազմի ոլորտային աշխատակիցների մասնակցությամբ: Շնորհավորելով նոր ուսումնական տարին՝ մարզպետը ներկաներին մաղթեց բեղմնավոր և արդյունավետ աշխատանքային տարի, որից հետո դպրոցների տնօրենների ուշադրությունը հրավիրեց մի շարք խնդիրների վրա: Մասնավորապես` անդրադարձ կատարվեց կրթության ոլորտում կառավարության կողմից իրականացվող ծրագրերին՝ կարևորվելով այդ ծրագրերին...

Զերծ մնալ ծնողներին դասագրքերի էլեկտրոնային տարբերակները պատճենելու ուղղորդումներից

Զերծ մնալ ծնողներին դասագրքերի էլեկտրոնային տարբերակները պատճենելու ուղղորդումներից 04.09.2023

ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական նամակով դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին, որով առաջարկվում է իրենց ենթակա ուսումնական հաստատություններին հանձնարարել 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների դասագրքերի էլեկտրոնային տարբերակների պատճենները տրամադրել աշակերտներին կամ ուսուցումը կազմակերպել էլեկտրոնային եղանակով: Նույնաբովանդակ գրություն է ուղարկվել նաև ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների և ոչ պետական դպրոցների տնօրեններին: Դպրոցներին...

Ադրբեջանից բռնի տեղահանված   13 շահառու ընտանիքների հանձնեցին բնակարանի գնման վկայագրեր

Ադրբեջանից բռնի տեղահանված 13 շահառու ընտանիքների հանձնեցին բնակարանի գնման վկայագրեր 04.09.2023

2023 թվականի օգոստոսի 31-ին Արմավիրի մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանը և ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը Ադրբեջանից բռնի տեղահանված 13 շահառու ընտանիքների հանձնեցին բնակարանի գնման վկայագրեր: Ծրագրի շրջանակում բնակարան ձեռք բերելու ընթացակարգը հետևյալն է. Նախնական ուսումնասիրությունների արդյունքում Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ծրագրի մասին ծանուցել է 194 հավակնորդ շահառուների, որոնցից 161-ը ծրագրին մասնակցելու համար դիմում են...

Օգոստոս ամսին Արմավիրում ծնվել է 125 երեխա

Օգոստոս ամսին Արմավիրում ծնվել է 125 երեխա 04.09.2023

ՀՀ Արմավիրի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2023 թվականի օգոստոս ամսին ծնվել է 125 երեխա՝ 79 տղա, 46 աղջիկ։ Ծնունդներից 61-ը գրանցվել է Էջմիածնի բժշկական կենտրոնում, իսկ 64-ը՝ Արմավիրի բժշկական կենտրոնում: Նշենք, որ օգոստոսի երեսունին Էջմիածնի բժշկական կենտրոնում լույս աշխարհ էին եկել միանգամից  11 երեխա՝ 6 տղա, 5 աղջիկ: Շնորհավորում ենք երջանիկ ծնողներին և մաղթում անամպ ու խաղաղ մանկություն բոլոր փոքրիկներին:  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35