Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունեց ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նագապետի գլխավորած պատվիրակությանը 20.12.2012

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետ Ալի Ռեզա Բեյգիի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նահանգի բարձրաստիճան պաշտոնյաներ, գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտների պատասխանատուներ: Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Դավիթ Սամսոնյանը, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուներ և մարզը ներկայացնող գործարարներ: Ողջունելով պատվիրակությանը` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ կողմերի միջև...

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը "ԴԵՖԱԿՏՈ" ամսագրի կողմից արժանացել է "Տարվա պաշտոնյա" կոչմանը 18.12.2012

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հարցազրույցը ԴԵՖԱԿՏՈ ամսագրին` "Տարվա պաշտոնյա" կոչմանն արժանանալու կապակցությամբ

«Գրերի գյուտից մինչև գրատպություն» մրցույթում Հայրապետական մրցանակի է արժանացել Արմավիրի մարզի Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցը 17.12.2012

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց տանը դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել հայ գրատպության 500-ամյակին նվիրված «Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ պատգամավորներ, բարձրաստիճան հյուրեր, կրթության ոլորտի աշխատակիցներ: Հանդիսության ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը և նախարար Արմեն...

Տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը 14.12.2012

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը, որը վարեց ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի <<Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ>> պետական հիմնարկի տնօրեն Ադիբեկ Ղազարյաը, մարզպետարանի և մարզային ստորաբաժանումների պատասխանատու...

Ի գիտություն 12.12.2012

2012 թվականի դեկտեմբերի 14-ին, ժամը 12.00-ին ՀՀ Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը: Ծանոթանալ օրակարգային հարցերին

Տարեսկզբին նախատեսվում է տեղայնացնել Ծննդօգնության և Երեխայի առողջության պետական հավաստարագրերը 05.12.2012

2013 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է տեղայնացնել Ծննդօգնության և Երեխայի առողջության պետական հավաստարագրերը, որի կապակցությամբ մատուցվող ծառայությունների կազմակերպման գործընթացում կկատարվեն համապատասխան փոփոխություններ: Կկանոնակարգվեն հղիների/ծննդաբերների և երեխաների ուղեգրման և հիվանդանոցային բուժօգնության կազմակերպման ընթացակարգերը: Մասնավորապես` ֆիզիոլոգիական/նորմալ ընթացքով, առանց ռիսկի հղիների/ ծննդաբերների ծննդաբերությունը, ինչպես նաև հիվանդ երեխայի վիճակից ելնելով Երևանի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-03 17:33:37