Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի տարեվերջյան նիստը 15.12.2011

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի տարեվերջյան նիստը, որը վարեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նիստի օրակարգում ներառված հարցերը վերաբերում էին մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանն ու աշխատավարձերի վճարման ընթացքին, համայնքների 2012 թվականի բյուջեների հաստատմանը և համայնքներում հողային հարաբերությունների կարգավորմանը: ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Վարազդատ Մկրտչյանը, ներկայացնելով մարզի համայնքային...

Նշվեց "Նոր Ակունք" ՓԲԸ-ի հիմնադրման 10-ամյակը 14.12.2011

Արմավիր քաղաքի թիվ 1 մշակույթի տանը դեկտեմբերի 13-ին հանդիսավոր պայմաններում  նշվեց "Նոր Ակունք" փակ բաժնետիրական ընկերության /ՓԲԸ/ հիմնադրման 10-ամյա հոբելյանը, որին ներկա էին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության /ԳԴՀ/ դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը, Կառույցի միջազգային գլխավոր տնօրեն Գարի Սթոութը և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր: Մինչ միջոցառման հանդիսավոր մասի մեկնարկը` ներկաները մասնակցեցին Արմավիրի արվեստի դպրոցի...

Ի գիտություն 14.12.2011

2011թ.դեկտեմբերի 15-ին, ժամը 12.00-ին, ՀՀ Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված հարցերին կարող եք ծանոթանալ ՀՀ Արմավիրի մարզպետարանի կայքի-էջի “Մարզպետարան” բաժնի "Մարզխորհրդի նիստեր" ենթաբաժնում:

Վերաբացվեց Արազափ համայնքի մանկապարտեզը 12.12.2011

Արազափ համայնքում այսօր մեծ հանդիսությամբ վերաբացվեց ամբողջությամբ հիմնանորոգված մանկապարտեզի մասնաշենքը, որն այսուհետ իր հյուրընկալ հարկի ներքո կընդունի համայնքի շուրջ 40 երեխաների: Մանկապարտեզում ստեղծվել են բոլոր պայմանները երեխաների օրն առավել հետաքրքրական և հաճելի դարձնելու համար` տարբեր հեքիաթների հերոսների կերպարներով գունազարդվել են սենյակլները, կահավորվել անհրաժեշտ գույքով և սարքավորումներով, համալրվել ուսումնամեթոդական գրականությամբ, խաղալիքներով և այլ դիտակտիկ-ուսումնական...

Ոգեկոչվեց երկրաշարժի զոհերի հիշատակը 07.12.2011

Մարզային իշխանության տարբեր ոլորտների պատասխանատուներ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի առաջնորդությամբ այսօր այցելեցին Արմավիրի քաղաքային զբոսայգի` հարգանքի տուրք մատուցելու երկրաշարժի զոհերի հիշատակին: Նրանք ծաղիկներ դրեցին զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարին և մասնակցեցին հոգեհանգստի պատարագին, որը կատարեց Սարդարապատի սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սարգիս քահանա Խլղաթյանը:  

Մարզում կիրականացվի Ակտիվ քաղաքացիներ /Activ citizens/ ծրագիրը 06.12.2011

Բրիտանական խորհրդի Ակտիվ քաղաքացիներ /Activ citizens/ ծրագրին, որն իրակաացվում է աշխարհի ավելի քան 30 երկրներում, Հայաստանը միացել է նախորդ տարի: Այն հաջողությամբ իրականացվել է Վայոց Ձորի մարզում և այս տարի շարունակվելու է Արմավիրի մազում: Ծրագիրը նպատակ է հետապնդում ստեղծել միջավայր, ուր մարդիկ կօգտագործեն իրենց ներուժն ու պատասխանատու կլինեն ներգրավվելու իրենց համայնքի զարգացման գործում տեղական և միջազգային մակարդակով: <<Արմավիրի զարգացման կենտրոն>> /ԱԶԿ/ հասարակական...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-04 12:12:50