Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը շարունակում է ծանոթանալ մարզում մեկնարկող շինաշխատանքներին 03.07.2012
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր այցելեց Վաղարշապատի տարածաշրջանի Փարաքար, Բաղրամյան, Մրգաստան գյուղական համայնքներ, եղավ Վաղարշապատ քաղաքում, ապա նաև Արմավիրի տարածաշրջանի Տանձուտ և Բաղրամյանի տարածաշրջանի Մյասնիկյան գյուղական համայնքներում, ծանոթացավ մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրի երրորդ փուլով նշված համայնքներում նախատեսվող շինաշխատանքներին: Վերը նշված ծրագիրը մեկնարկում է ՀՀ կառավարության 2012 թվականի մայիսի 24-ի որոշմամբ ՀՀ մարզերի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների...
Տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը 27.06.2012
Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցում էին մարզպետի տեղակալներ Լարիսա Մուրադյանը, Դավիթ Սամսոնյանը և մարզի քաղաքային ու գյուղական համայնքների ղեկավարները: Նիստի օրակարգում ներառված հարցերը վերաբերում էին մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, հողօգտագործման բնագավառում առկա հիմնախնդիրներին, գյուղատնտեսական մթերքների արտադրությանն ու իրացման գործընթացին և ոռոգման համակարգում առկա հարցերին:...
Մարզպետն ընդունեց Հայաստանում ՌԴ սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալին 26.06.2012
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալ Կոնստանտին Տկանչենկոյին: Վերջինիս ուղեկցում էր Արմավիրի սահմանապահ զորքերի հրամանատար Ալեքսանդր Զլոբինը: Հանդիպմանը քննարկվեցին մարզային իշխանության և Արմավիրի սահմանապահ զորքերի հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները բարձր գնահատեցին կողմերի միջև այս տարիներին ձևավորված ջերմ և համագործակցված փոխհարաբերությունները` նկատելով, որ առկա են...
ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի ունեցավ Բրիտանական խորհուրդի և Արմավիրի զարգացման կենտրոն /ԱԶԿ/ հասարակական կազմակերպության /ՀԿ/ համագործակցությամբ Արմավիրի մարզում իրականացված "ACTIV CITIZEN" /Ակտիվ քաղաքացի/ ծրագրի շրջանակում համայնքային զարգացման ծրագրերի դրամաշնորհների հանձնման արարողությունը, որին ներկա էին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, մարզպետի տեղակալներ Լարիսա Մուրադյանը, Դավիթ Սամսոնյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ...
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր այցելեց Արմավիր քաղաքի պահածոների գործարանի նախկին վարչական շենք, ծանոթացավ շենքում մեկնարկող վերակառուցման աշխատանքներին, որոնց ավարտից հետո նույն շենքում բնակություն կհաստատեն Շահումյան փողոցի թիվ 11 և 13 բնակելի վթարային շենքերի շուրջ 50 ընտանիքներ: Արմավիր քաղաքի պահածոների գործարանի նախկին վարչական շենքը բնակելի շենքի վերակառուցման համար ՀՀ կառավարության ապրիլի 12-ի որոշմամբ Արմավիրի մարզպետարանին հատկացվել է 239 մլն դրամ: Շինաշխատանքների...