Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կառավարության օժանդակությունն Արմավիրի մարզին կլինի էական և հասցեական. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան 23.05.2013
ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգի հարցերից չորսը նվիրված է եղել Արմավիրի մարզում տեղի ունեցած կարկտահարության հետևանքների վերացմանը: Մասնավորապես, որոշումներ են կայացվել հակակարկտային կայանների քանակն ավելացնելու, տուժած համայնքներին համակողմանի օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Նշված հարցերը կառավարության քննարկմանն է ներկայացրել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Արմավիրի մարզում օգնություն ցույց տալու հարցը մտած է օրակարգ: Առաջարկում եմ...
Թեժ գիծ՝ գյուղատնտեսական վարկերի հետ կապված հարցերով 23.05.2013
Գյուղատնտեսական վարկերի հետ կապված հարցերով կարող եք ցանկացած աշխատանքային օր՝ ժամը 9:00-ից 18:00-ն զանգահարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանակի թեժ գծի հետևյալ հեռախոսահամարին՝ + (374 10)592 697 Հեռախոսազանգերը ձայնագրվում են՝ անվտանգության, հավաստիության և որակի կառավարման նպատակով:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելեց Արմավիրի մարզ 22.05.2013
Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանից անմիջապես հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը շտապել է Արմավիրի մարզ` տեղում ամփոփելու օրեր առաջ տեղի ունեցած կարկտահարությունից պատճառված վնասներն ու դրանց վերացման ուղղությամբ կառավարության քայլերը։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, գյուղատնտեսության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարները, Արմավիրի մարզպետը, Կենտրոնական բանկի նախագահը։ Փոխվարչապետն ու գյուղատնտեսության նախարարն օրեր առաջ...
Կայացավ <<Երգող Արմավիր>> մրցույթ-փառատոնի ամփոփիչ գալա համերգը 21.05.2013
Արմավիրի թիվ 1 մշակույթի տանն այսօր կայացավ <<Երգող Արմավիր>> մրցույթ-փառատոնի ամփոփիչ գալա համերգը` նվիրված մայիսյան հաղթանակներին: Գալա համերգին ելույթներով հանդես եկան մրցույթ-փառատոնի մարզային եզրափակիչ փուլի չորս ժանրի /էստրադա, ժողովրդական, դասական և հայրենասիրական / յուրաքանչյուր տարիքային խմբի մրցանակային տեղեր զբաղեցրած կատարողները: <<Երգող Արմավիր>> մրցույթ-փառատոնի ամփոփիչ գալա համերգին ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը,...
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր հանդիպեց Արմավիրի մարզի կարկուտից տուժած համայնքների բնակիչների հետ: Փոխվարչապետը նրանց տեղեկացրեց կառավարությունում տեղի ունեցող քննարկումների մասին` նշելով, որ օժանդակության չորս ուղղություն է քննարկվում, որոնք վերաբերում են բանկերի նկատմամբ ունեցած վարկային պարտավորությունների հետ կապված խնդրին, հակակարկտային կայանների թվի ավելացմանն ու կայանների արդյունավետության բարձրացմանը, տարբեր ենթակառուցվածքների (այդ թվում`...
ՀՀ Արմավիրի մարզպետի 17.03.2012 թվականի թիվ 60 որոշմամբ ստեղծված "Արմավիրի մարզում արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանձնաժողը" մայիսի 12-ին տեղացած կարկուտից առավելագույնս տուժած մարզի 46 համայնքում ստեղծված հանձնաժողովներից ստացել և ամփոփել է կարկտահարության հասցրած վնասը գնահատող ակտերը և այսօր ներկայացրել հանրապետական հանձնաժողովի քննարկմանը: Տեղեկանք` 2013թ. մայիսի 12-ին ՀՀ Արմավիրի մարզի վարչական...


