Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Դպրոցի բակում բացվեց Յուրա Դաշտոյանի կիսանդրին 07.09.2012
Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքում այսօր տեղի ունեցավ կարևոր իրադարձություն. դպրոցի բակում բացվեց Յուրա Դաշտոյանի կիսանդրին: Միջոցառմանը ներկա էին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը և ուրիշներ: Իր շնորհավորական խոսքում մարզպետը նշեց. <<Ես` ինքս խոնարհվում եմ.....Յուրան այն տղաներից է եղել, ով իրեն իրոք արծվի նման է պահել: Հավերժ փառք նրան և մեր բոլոր նահատակ հերոսներին>>: Այնուհետև ծաղկեպսակ դրեցին հուշարձանին, որից հետո Յուրա Դաշտոյանի...
ՀՀ Արմավիրի մարզպետի շնորհավորական ուղերձը գիտելիքի օրվա առթիվ 01.09.2012
Հարգարժան մանկավարժներ, սիրելի դպրոցականներ և ծնողներ, Շնորհավորում եմ Ձեզ Գիտելիքի օրվա կապակցությամբ և ցանկանում, որ այս ուսումնական տարին մշտապես ուղեկցվի հաջողություններով: Տոնական այս օրվա առիթով ցանկանում եմ ընդգծել հայ ուսուցչի նվիրական կերպարի բոլոր նրբերանգներն ու փաստել, որ երախտագետ մեր ժողովուրդը ամենայն հարգանքով և ակնածանքով է վերաբերվում կրթությանը և ուսուցչի աշխատանքին: Սիրելի աշակերտներ, դուք եք մեր վաղվա օրը, ձեր ձեռքերում է հայ ժողովրդի և մեր պետության ապագան:...
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Արմավիրի մարզ 01.09.2012
Հանրապետության ղեկավարը ներկա է գտնվել Արտամետ համայնքի նորակառույց դպրոցի բացման արարողությանը, որի հիմնարկեքին մասնակցել էր դեռևս 2007թ. հուլիսի 28-ին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ: Նորաբաց դպրոցում Նախագահը ծանոթացել է իրականացված աշխատանքներին, շրջել դասասենյակներում և դպրոցականների հետ հանդիպման ժամանակ ի դեմս նրանց` բոլոր աշակերտներին և ուսանողներին շնորհավորել Գիտելիքի օրվա առթիվ, մաղթել հաջողություններ նոր ուսումնական տարում:...

Վերաբացվեց Արտիմետ համայնքի դպրոցը 31.08.2012
Գիտելիքի տոնի նախաշեմին մեծ ոգևորություն էր տիրում Արմավիրի մարզի Արտիմետ համայնքում: Այսօր վերաբացվեց Ժորա Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցը: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանին և ՀՀ Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանին դիմավորեցին ավանդական աղ ու հացով և հայկական երգ-երաժշտությամբ: Մարզպետը շնորհավորեց բոլորին այսօրվա հրաշալի տոնի կապակցությամբ` մաղթելով բեղմնավոր աշխատանք և նորանոր հաջողություններ: Դպրոցի տնօրինությունն էլ շնորհակալություն հայտնեց...
Խորհրդակցություն` հանրակրթական դպրոցների տնօրենների հետ 30.08.2012
Այսօր Արմավիրի մարզպետարանում տեղի ունեցավ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցություն`մասնակցությամբ ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը շնորհավորեց բոլորին նոր ուսումնական տարվա կապակցությամբ` ցանկանալով բեղմնավոր և արդյունավետ աշխատանք: ՀՀ Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը նույնպես իր զեկույցը սկսեց շնորհավորական ուղերձով` բոլորին մաղթելով անձնական երջանկություն և...
Աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը 29.08.2012
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Արմավիրի մարզ` նոր ուսումնական տարվա նախաշեմին ծանոթանալու առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով իրականացվող դպրոցների վերանորոգման աշխատանքների ընթացքին: Ծրագրի երեք փուլերով Արմավիրի մարզին հատկացվել է շուրջ 3,9 մլրդ դրամ: Հիմնական միջոցներն ուղղվել են մարզի համայնքներում դպրոցների շենքերի վերանորոգմանը: Ընդհանուր առմամբ ծրագրում ընդգրկված է մարզի շուրջ 40 դպրոց, ընդ որում` որոշ դպրոցների շենքերի նորոգումն...


