Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանն Արմավիրի մարզպետի աշխատակազմում անցկացրել է քննարկում 26.09.2025
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանն Արմավիրի մարզպետի աշխատակազմում անցկացրել է քննարկում ՀՀ կառավարության կողմից սեպտեմբերի 11-ին հաստատված սուբվենցիոն կարգում կատարված փոփոխությունների վերաբերյալ։ Քննարկմանը ներկա է եղել Արմավիրի մարզպետի տեղակալ Բարսեղ Նիկողոսյանը, ՀՀ ՏԿԵՆ, Քաղաքաշինության կոմիտեի, Արմավիրի մարզպետի աշխատակազմի, համայնքների, ինչպես նաև շինարարական ընկերությունների ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են կատարված փոփոխությունների մանրամասները, իսկ...

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 25.09.2025
Սույն թվականի սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11.00-ին, Արմավիրի մարզպետի աշխատակազմի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի նիստը՝ մարզպետ Վահրամ Խաչատրյանի նախագահությամբ: Մարզի խորհրդի օրակարգային հարցերին ծանոթանալ ներկայացված հղման միջոցով` http://armavir.mtad.am/files/docs/87628.pdf

ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանն այցելել է Արաքս համայնք 24.09.2025
ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանն Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի հետ այցելել է համայնքի մի շարք բնակավայրեր՝ տեղում դիտարկելու սուբվենցիոն և պետական ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքը։ Այցի առաջին կանգառն Արաքս գյուղում էր, որտեղ իրականացվում են Րաֆֆու փողոցի կենտրոնական ճանապարհի՝ 478 գծամետր երկարությամբ մայթեզրերի կառուցման և տուֆ քարով սալարկման աշխատանքները։ Ծրագրի արժեքը կազմում է 25,477․0 ՀՀ դրամ, որի 75 %–ը ֆինանսավորվում է կառավարության...
Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը։ Ծրագրի շրջանակում այս պահի դրությամբ հավաստագիր է ստացել 2823 ընտանիք, որից 907-ն արդեն իրացրել է հավաստագիրը։ Հիշեցնենք, որ բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝ բնակարանի...

Կայացել է «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական երրորդ փառատոնը՝ նվիրված ՀՀ անկախության 34-ամյակին 22.09.2025
Սեպտեմբերի 21-ին Արմավիր քաղաքում կայացել է «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական երրորդ փառատոնը՝ նվիրված ՀՀ անկախության 34-ամյակին։ Տոնական օրվա առթիվ ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շքեղ համերգին բեմում են եղել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ու հայկական էստրադայի արտիստներ Մաշա Մնջոյանը, Ժակոն, Իվետա Մուկուչյանը, Էրիկ Կարապետյանը, Բրյունետը, ինչպես նաև «Գարիկ և Սոնա» խումբը, «Նեմրան» և «Ռեինկարնացիա» օրկեստրան:...

ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձն Անկախության տոնի առթիվ 21.09.2025
Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք նշում ենք մեր ժողովրդի ամենամեծ նվաճումներից մեկը՝ անկախությունը։ Այն միայն անցյալի փառավոր հաղթանակ չէ, այլև ապագայի պատասխանատվություն, որի կրողը յուրաքանչյուրս ենք։ Անկախությունը մեզ հիշեցնում է, որ մեր ուժը մեր միասնականության և համախմբվածության մեջ է։ Եթե կարողացանք հաղթահարել անցյալի փորձությունները և կառուցել պետություն, ապա պարտավոր ենք նույն վճռականությամբ պահպանել ու զարգացնել այն։ Ազատությունը և պետականությունը նվեր չեն, դրանք ամեն օր...


