Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի մարզում 26.05.2026
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը շարունակվում է։ Այս տարի այն մեկնարկել է Արմավիրի մարզի Արաքսի Զ. Ավետիսյանի անվան և Լենուղու Ջիվանու անվան միջնակարգ դպրոցներում։ Ծրագրի շրջանակում հանրակրթական դպրոցների աշակերտները ծանոթանում են Ռուսական արվեստի թանգարանի (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) ցուցադրվող և ֆոնդապահոցներում պահվող լավագույն հայկական կերպարվեստի...
Արմավիրի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանն այսօր հյուրընկալել է «ՀՀ Վարչապետի գավաթ» հեծանվավազքի սիրողական առաջնության մարզային փուլում բարձր արդյունքներ արձանագրած աշակերտ-հեծանվորդներին և մարզիչներին։ Ողջունելով ներկաներին և շնորհավորելով գրանցած հաջողությունների համար՝ Արամ Գրիգորյանը նշել է, որ աշակերտների հաղթանակը նաև դպրոցինն ու մարզինն է և հպարտանալու առիթ է ընձեռում։ Կարևորելով հեծանվավազքի նկատմամբ դպրոցականների հետաքրքրությունն ու մոտիվացիան՝ փոխմարզպետը նրանց...

Տեղի է ունեցել Տոլմայի համահայկական 13-րդ փառատոնը 24.05.2026
Արդեն 13-րդ անգամ գաստրոտուրիզմի համեղ փառատոններից մեկը՝ «Ուդուլի» տոլմայի փառատոնը, ««Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում իր շուրջն էր համախմբել զբոսաշրջիկներին, խոհարարներին, տոլմայի սիրահարներին։ Փառատոնին ներկա են գտնվել Արմավիրի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանն ու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը։ Մարզպետի տեղակալը, ողջունելով ներկաներին և կարևորելով փառատոնի գաղափարը, անցկացման...

Արմավիրի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանի շնորհավորանքի խոսքը Վերջին դասի առթիվ 22.05.2026
Սիրելի՛ շրջանավարտներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ կյանքի ամենահիշարժան ու խորհրդանշական օրերից մեկի՝ Վերջին դասի կապակցությամբ։ Այսօր փակվում է ձեր մանկության ու պատանեկության կարևոր էջերից մեկը, և բացվում են նոր հնարավորություններով, պատասխանատվությամբ ու երազանքներով լի ճանապարհներ։ Դպրոցում անցկացրած տարիները ձեզ փոխանցել են ոչ միայն գիտելիքներ, այլև արժեքներ, մարդկային հարաբերությունների մշակույթ, հայրենասիրություն և կյանքի հանդեպ վստահություն։ Վստահ եմ՝ ձեռք բերած...

Արամ Գրիգորյանը քաղաքացիների հերթական ընդունելությունն է անցկացրել 20.05.2026
ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանն այսօր քաղաքացիների ընդունելություն է անցկացրել, որին ներկա են եղել մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները։ Քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրները վերաբերվել են հիմնականում քաղաքաշինական, հողային հարաբերությունների կարգավորմանը։ Արամ Գրիգորյանը քաղաքացիների կողմից ներկայացված հարցերը քննարկել է ոլորտային պատասխանատուների հետ, տրվել են պարզաբանումներ։ Տեղեկացնենք, որ ընդունելությանը մասնակցելու համար...

Արմավիրի մարզի հանրակրթական դպրոցներում անցկացվել է 4-րդ դասարանցիների արտաքին գնահատումը 18.05.2026
ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակիցները մարզի տարբեր դպրոցներում հետևել են մոտ 4000 չորրորդ դասարանցիների՝ առաջին անգամ անցկացվող արտաքին գնահատման գործընթացին: Արտաքին գնահատումն իրականացվել է միավորված թեստի միջոցով՝ ներառելով «Մայրենի» (40%), «Մաթեմատիկա» (40%) և «Ես և շրջակա աշխարհը» (20%) առարկաները: 2025–2026 ուստարվա ավարտին չորրորդ դասարանների սովորողները Կրթության կառավարման տեղեկատվական...


