Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Արմավիրի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանն անցկացրել է քաղաքացիների հերթական ընդունելությունը 26.11.2026
Արմավիրի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանն այսօր անցկացրել է քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել են մարզի տարբեր համայնքների բնակիչներ։ Հանդիպման ընթացքում քաղաքացիները ներկայացրել են իրենց հուզող հարցերը, բարձրաձայնել տարբեր ոլորտային հարցեր և հանդես եկել առաջարկություններով։ Արամ Գրիգորյանը լսել է քաղաքացիներին, քննարկել բարձրացված հարցերը և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել ուսումնասիրել ներկայացված խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ...
Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Մարիկե Մոնրոյ-Վինթերին։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Նիդերլանդների միջև պետական մակարդակով ձևավորված համագործակցությանը, դրա շրջանակում իրականացվող և ընթացիկ ծրագրերին ու նախանշված առաջնահերթություններին՝ դիտարկելով նաև այդ համագործակցության ներուժը Արմավիրի մարզի զարգացման, տարբեր ոլորտներում փորձի փոխանակման և համատեղ...

63–72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի իրացման և բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիր 18.11.2026
ՀՀ կառավարության 2026 թվականի նոյեմբերի 5-ի N 1620-Լ որոշմամբ հաստատված՝ 63–72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի իրացման և բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագրի շրջանակում նախատեսվում է ֆինանսական աջակցություն տրամադրել համապատասխան չափանիշներին բավարարող քաղաքացիներին՝ իրենց տնտեսական և ձեռնարկատիրական նախաձեռնություններն իրականացնելու նպատակով։ Ծրագրի նպատակն է խթանել ավագ սերնդի քաղաքացիների տնտեսական ակտիվությունը, նպաստել նրանց մասնագիտական փորձի և կարողությունների...

Վաղարշապատ քաղաքը կարող է դառնալ երիտասարդական մայրաքաղաք 18.11.2026
Ո՞ր քաղաքը կդառնա Հայաստանի 2028 թվականի երիտասարդական մայրաքաղաքը՝ որոշում եք դուք։ 2028 թ․ երիտասարդական մայրաքաղաքի կոչման համար մրցում են Հրազդան և Վաղարշապատ քաղաքները։ Առցանց քվեարկությունն իրականացվում է մինչև նոյեմբերի 27-ը ներառյալ։ Ինչպե՞ս քվեարկել․ Այցելել քվեարկության առցանց հարթակ Ծանոթանալ Հրազդան և Վաղարշապատ քաղաքների ներկայացրած հայտերին Լրացնել պահանջվող տվյալները Հաստատել քվեարկությունը՝ SMS հաղորդագրությամբ ստացված կոդի միջոցով...

Վահրամ Խաչատրյանն այցելել է Վաղարշապատ համայնքի Աղավնատուն բնակավայր 17.11.2026
Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Վաղարշապատ համայնքի Աղավնատուն բնակավայր՝ տեղում ծանոթանալու մանկապարտեզի կառուցման աշխատանքների ընթացքին։ Մարզպետը դիտարկել է իրականացվող շինարարական աշխատանքները, որոնք ընթանում են բնականոն հունով։ Մանկապարտեզի կառուցումն իրականացվում է սուբվենցիոն ծրագրով։ Ծրագրի ընդհանուր արժեքը 360 մլն 194 հազար դրամ է, որի 70 տոկոսը ֆինանսավորվում է պետական, իսկ 30 տոկոսը՝ համայնքային բյուջեի...

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը շրջայց է կատարել Արաքս համայնք 17.11.2026
Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը շրջայց է կատարել Արաքս համայնքի Արտիմետ, Լուսագյուղ, Ջրարբի և Ապագա բնակավայրերում՝ տեղում ծանոթանալով իրականացվող շինարարական ծրագրերի ընթացքին և աշխատանքների որակին։ Շրջայցի ընթացքում մարզպետը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել՝ աշխատանքները սահմանված գրաֆիկին և չափորոշիչներին համապատասխան իրականացնելու ուղղությամբ։


