Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկել են 9-րդ դասարանցիների ավարտական քննությունները

Մեկնարկել են 9-րդ դասարանցիների ավարտական քննությունները 02.06.2026

Այսօր ՀՀ Արմավիրի մարզի 115 հանրակրթական ուսումնական հաստատություններում մեկնարկել է 9-րդ դասարանցիների ավարտական առաջին քննությունը՝ հայոց լեզու առարկայից, որին մասնակցել է 3909 աշակերտ։ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակիցներն այցելել են տարբեր դպրոցներ, հետևել քննության ընթացքին։ Հավելենք, որ 9-րդ դասարաններում քննություններ կանցկացվեն նաև հետևյալ առարկաներից՝ «Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) - 11.06.2026 թ....

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ  Արամ Գրիգորյանի շնորհավորանքի խոսքը  Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանի շնորհավորանքի խոսքը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ 01.06.2026

Սիրելի՛ երեխաներ, հարգելի՛ ծնողներ, Սրտանց շնորհավորում եմ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ Յուրաքանչյուր երեխա արժանի է ապրելու անվտանգ, խաղաղ ու սիրով լի միջավայրում, ունենալու կրթվելու, զարգանալու, երազելու և իր կարողություններն ամբողջությամբ դրսևորելու հնարավորություն։ Մեր պարտքն է ստեղծել այնպիսի պայմաններ, որտեղ երեխաները կզգան իրենց պաշտպանված, գնահատված և վստահ իրենց վաղվա օրվա հանդեպ։ Սիրելի՛ փոքրիկներ, դուք մեր ներկան ու ապագան եք, մեր ուժն ու ոգեշնչման...

ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության օրվա առթիվ

ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության օրվա առթիվ 28.05.2026

Սիրելի՛ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա առթիվ։ Այսօր բոլորս շնորհավորում ենք միմյանց՝ մաղթելով խաղաղություն ու հարատևություն մեր երկրին ու պետականությանը։ Պետականության վերականգնմանը հայ ժողովուրդը հասել է հայկական ռազմական տաղանդի վաստակավոր նվիրյալների, կանոնավորության, կարգապահության ու անձնվիրության շնորհիվ, իսկ այժմ, արդեն պաշտպանունակ բանակի նոր մակարդակ ստեղծելով, բռնել ենք պրոֆեսիոնալ բանակի ստեղծման ճանապարհը։ Պետականաշինությունը հեշտ...

«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի մարզում

«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի մարզում 26.05.2026

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը շարունակվում է։ Այս տարի այն մեկնարկել է Արմավիրի մարզի Արաքսի Զ. Ավետիսյանի անվան և Լենուղու Ջիվանու անվան միջնակարգ դպրոցներում։ Ծրագրի շրջանակում հանրակրթական դպրոցների աշակերտները ծանոթանում են Ռուսական արվեստի թանգարանի (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) ցուցադրվող և ֆոնդապահոցներում պահվող լավագույն հայկական կերպարվեստի...

Արամ Գրիգորյանը գավաթներ ու հավաստագրեր է հանձնել «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մարզային փուլում մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերի

Արամ Գրիգորյանը գավաթներ ու հավաստագրեր է հանձնել «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մարզային փուլում մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերի 26.05.2026

Արմավիրի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանն այսօր հյուրընկալել է «ՀՀ Վարչապետի գավաթ» հեծանվավազքի սիրողական առաջնության մարզային փուլում բարձր արդյունքներ արձանագրած աշակերտ-հեծանվորդներին և մարզիչներին։ Ողջունելով ներկաներին և շնորհավորելով գրանցած հաջողությունների համար՝ Արամ Գրիգորյանը նշել է, որ աշակերտների հաղթանակը նաև դպրոցինն ու մարզինն է և հպարտանալու առիթ է ընձեռում։ Կարևորելով հեծանվավազքի նկատմամբ դպրոցականների հետաքրքրությունն ու մոտիվացիան՝ փոխմարզպետը նրանց...

Հարի Փոթերյան կախարդանքով՝ վերջին զանգ Լեռնագոգում

Հարի Փոթերյան կախարդանքով՝ վերջին զանգ Լեռնագոգում 25.05.2026

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը և մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանն այցելել են Լեռնագոգի Օնիկ Փակումեանի անվան միջնակարգ դպրոց, ներկա գտնվել վերջին զանգին նվիրված տոնական միջոցառմանը։ Այս տարի շրջանավարտները դպրոցական վերջին օրը վերածել էին իսկական կախարդական աշխարհի․ միջոցառումն անցկացվել է հարիփոթերյան մոտիվներով, որտեղ իրականությունն ու հեքիաթը միահյուսվել էին մեկ բեմում։ Կախարդական կերպարները, խորհրդանշական ձևավորումները և...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-02 16:23:53