Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հաստատվել են 2026 թվականի միասնական քննությունների 1-ին փուլի օրերը 08.01.2026
Հաստատվել են 2026 թվականի միասնական քննությունների 1-ին փուլի օրերը: Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը. Հունվարի 24՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» Հունվարի 25՝ «Ֆիզիկա», «Ռուսաց լեզու» Հունվարի 31՝ «Օտար լեզուներ» Փետրվարի 1՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» Փետրվարի 7՝ «Մաթեմատիկա» Փետրվարի 8՝...

ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ 31.12.2025
Սիրելի՛ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ մաղթելով խաղաղություն, կայունություն և հավատ վաղվա օրվա հանդեպ։ Անցնող տարին մեզանից յուրաքանչյուրի համար դարձավ դիմացկունության, համբերության և պատասխանատվության փորձություն։ Մենք բոլորս վերարժևորում ենք այն, ինչ ձեռք ենք բերել տարվա ընթացքում և ավելի ուժեղ լարում մեր միտքն ու կամքը, որպեսզի գալիք տարում հասնենք մեր սահմանած նոր նշաձողերին։ Յուրաքանչյուրիս մտքում կան երազանքներ ու նպատակներ և...

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը ՏԿԵՆ նախարար Դավիթ Խուդաթյանի հետ այցել է Մայիսյան բնակավայր 25.12.2025
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի, Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Արկադի Չերչինյանի և ոլորտային այլ պատասխանատուների հետ աշխատանքային այց են կատարել Արմավիր համայնքի Մայիսյան բնակավայր` հետևելու իրականացված ճանապարհաշինարարական աշխատանքներին: Տ3-8՝ Մ 5-Ծառաշեն հատվածի Մայիսյան գյուղի սկզբնամասում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատվերով իրականացվել է շուրջ 800 մետր...
Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը մասնակցել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի գլխավորությամբ մարզպետների մասնակցությամբ անցկացված տարվա վերջին խորհրդակցությանը։ Քննարկվել են 2025 թվականի դեկտեմբերի 24-ի դրությամբ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, ինչպես նաև ՏԿԵՆ բյուջեի կազմում մարզպետների աշխատակազմերի կողմից իրականացվող ծրագրերի կատարողականները։ Առանձին-առանձին քննարկվել են բոլոր մարզերի ցուցանիշները, առանձնացվել են խնդրահարույց կետերը, որոնց վերաբերյալ նախարարի կողմից...

Վառվեցին Վաղարշապատ համայնքի գլխավոր տոնածառի լույսերը 24.12.2025
Մեծ շուքով վառվեցին Վաղարշապատ համայնքի գլխավոր տոնածառի լույսերը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը և Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը։ Տոնակատարությունը սկսվել է գունեղ շոու-ծրագրով, որը համայնքի բնակիչներին ու հյուրերին պարգևել է տոնական տրամադրություն, իսկ հետո հանդիսավոր կերպով ազդարարվել է համայնքի գլխավոր տոնածառի լուսավորության մեկնարկը՝ ազդարարելով ամանորյա տոների սկիզբը։ Շնորհավորական իր խոսքում մարզպետ Վահրամ Խաչատրյանը ներկաներին...

Արմավիրի մարզի համայնքները պլանավորված բյուջեն գերակատարել են 24.12.2025
Արմավիրի մարզի համայնքները պլանավորված բյուջեն գերակատարել են ► https://www.facebook.com/share/v/17oPjrftXN/


