Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի ուղերձը քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի ուղերձը քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվա առթիվ 01.03.2026

Սիրելի՛ հայրենակիցներ, 1990 թվականից սկսած մարտի 1-ը նշվում է որպես Քաղաքացիական պաշտպանության միջազգային օր։ Հայաստանը տարածաշրջանում այն երկրներից է, որը, հաճախ անտեսանելի, բայց մշտապես բարձր մակարդակի վրա է պահում հանրության իրավագիտակցությունը քաղաքացիական պաշտպանության ոլորտում։ Ես՝ ինքս, թե՛ որպես Հայաստանի քաղաքացի և թե՛ որպես պաշտոնատար անձ, ականատեսն եմ եղել պետության կողմից տարվող հետևողական աշխատանքին։ Այս օրը լրացուցիչ առիթ է ուշադրություն դարձնելու քաղաքացիական...

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի  տեղահանված քաղաքացիների հետ

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների հետ 27.02.2026

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տեղահանված ընտանիքների սոցիալական, կենցաղային և բնակարանային ապահովմանն առնչվող խնդիրները։ Ներկայացվել են առկա դժվարությունները, ինչպես նաև առաջարկվել հնարավոր լուծումներ՝ բնակիչների կենսապայմանների բարելավման ուղղությամբ։ Մարզպետը նշել է, որ նման ձևաչափով հանդիպումները կրելու են շարունակական բնույթ, և բարձրացված խնդիրները, հնարավորության...

Մարզպետ Վահրամ Խաչատրյանն Արմավիրի մարզպետի աշխատակազմում անցկացրեց քաղաքացիների ընդունելություն

Մարզպետ Վահրամ Խաչատրյանն Արմավիրի մարզպետի աշխատակազմում անցկացրեց քաղաքացիների ընդունելություն 27.02.2026

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմում մարզպետ Վահրամ Խաչատրյանն ընդունեց մարզի տարբեր բնակավայրերում բնակվող մի շարք քաղաքացիների։ Քաղաքացիները բարձրացրել են ֆինանսական աջակցությանը, առողջապահական և սոցիալական խնդիրներին վերաբերվող մի շարք հարցեր։ Վահրամ Խաչատրյանը ներկայացված խնդիրները քննարկել է ոլորտային պատասխանատուների հետ, տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ, հանձնարարել է ոլորտային պատասխանատուներին յուրաքանչյուր դիմում մանրակրկիտ ուսումնասիրել և օրենքով սահմանված կարգով ընթացք տալ։...

«Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության» ծրագիր

«Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության» ծրագիր 23.02.2026

2026 թվականին պետությունը կշարունակի գյուղատնտեսության աջակցության քաղաքականությունը՝ գարնանացանի աշխատանքների ծախսերի 50 տոկոս սուբսիդավորմամբ։ Ծրագիրը միտված է խթանելու հացահատիկային և այլ ռազմավարական մշակաբույսերի արտադրությունը, բարձրացնելու գյուղացիական տնտեսությունների արդյունավետությունն ու ապահովելու պարենային անվտանգությունը։ Հիշեցնենք, որ փետրվարի 15-ից մեկնարկել է 2026 թվականի գյուղատնտեսական տարվա համար գյուղատնտեսության ոլորտում ապահովագրության պայմանագրերի կնքման...

Կառավարությունն Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացրել է 17 մլն 767,5 հազար ՀՀ դրամ

Կառավարությունն Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացրել է 17 մլն 767,5 հազար ՀՀ դրամ 20.02.2026

2026 թվականի փետրվարի 19-ի նիստում Կառավարությունը հավանության է արժանացրել Արմավիրի մարզի համայնքներում սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով Արմավիրի մարզպետի աշխատակազմին 17 մլն 767,5 հազար ՀՀ դրամ հատկացնելու վերաբերյալ որոշման նախագիծը։ Նշված ծրագրի շրջանակում իրականացվել են Արաքս համայնքի Արաքս գյուղի Րաֆֆու փողոցի կենտրոնական ճանապարհի մայթեզրերի կառուցման և սալարկման աշխատանքները։ Ծրագրի արդյունքում կառուցվել և տուֆով սալարկվել է 470 գծամետր երկարությամբ մայթեզր։ 

Ֆերիկի միջնակարգ դպրոցի սաները մեծ շուքով նշեցին Մայրենի լեզվի օրը

Ֆերիկի միջնակարգ դպրոցի սաները մեծ շուքով նշեցին Մայրենի լեզվի օրը 20.02.2026

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը, Ֆերիկ համայնքի ղեկավար Ռուստամ Հասանյանը և մի շարք հյուրեր մասնակցել են Ֆերիկ գյուղի Ռզալիե Ռաշիդի Օզմանյանի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը՝ նվիրված Գիրք նվիրելու օրվան և Մայրենի լեզվի տոնին։ Միջոցառման շրջանակում աշակերտները բեմականացումների, ասմունքի և ներկայացումների միջոցով անդրադարձել են Հովհաննես Թումանյանի կենսագրությանը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-02 18:06:00