Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի մարզում

«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի մարզում 26.05.2026

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը շարունակվում է։ Այս տարի այն մեկնարկել է Արմավիրի մարզի Արաքսի Զ. Ավետիսյանի անվան և Լենուղու Ջիվանու անվան միջնակարգ դպրոցներում։ Ծրագրի շրջանակում հանրակրթական դպրոցների աշակերտները ծանոթանում են Ռուսական արվեստի թանգարանի (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) ցուցադրվող և ֆոնդապահոցներում պահվող լավագույն հայկական կերպարվեստի...

Արամ Գրիգորյանը գավաթներ ու հավաստագրեր է հանձնել «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մարզային փուլում մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերի

Արամ Գրիգորյանը գավաթներ ու հավաստագրեր է հանձնել «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մարզային փուլում մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերի 26.05.2026

Արմավիրի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանն այսօր հյուրընկալել է «ՀՀ Վարչապետի գավաթ» հեծանվավազքի սիրողական առաջնության մարզային փուլում բարձր արդյունքներ արձանագրած աշակերտ-հեծանվորդներին և մարզիչներին։ Ողջունելով ներկաներին և շնորհավորելով գրանցած հաջողությունների համար՝ Արամ Գրիգորյանը նշել է, որ աշակերտների հաղթանակը նաև դպրոցինն ու մարզինն է և հպարտանալու առիթ է ընձեռում։ Կարևորելով հեծանվավազքի նկատմամբ դպրոցականների հետաքրքրությունն ու մոտիվացիան՝ փոխմարզպետը նրանց...

Հարի Փոթերյան կախարդանքով՝ վերջին զանգ Լեռնագոգում

Հարի Փոթերյան կախարդանքով՝ վերջին զանգ Լեռնագոգում 25.05.2026

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը և մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանն այցելել են Լեռնագոգի Օնիկ Փակումեանի անվան միջնակարգ դպրոց, ներկա գտնվել վերջին զանգին նվիրված տոնական միջոցառմանը։ Այս տարի շրջանավարտները դպրոցական վերջին օրը վերածել էին իսկական կախարդական աշխարհի․ միջոցառումն անցկացվել է հարիփոթերյան մոտիվներով, որտեղ իրականությունն ու հեքիաթը միահյուսվել էին մեկ բեմում։ Կախարդական կերպարները, խորհրդանշական ձևավորումները և...

Հնչել է վերջին զանգը

Հնչել է վերջին զանգը 25.05.2026

Արմավիրի մարզի դպրոցներում այսօր հերթական ուսումնական տարվա ավարտն է նշվել, հնչել է վերջին զանգը, տեղի են ունեցել տոնական միջոցառումներ: Օրվա առիթով ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը, մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանն այցելել են Մեծամորի N1 հիմնական դպրոց, ներկա գտնվել կազմակերպված տոնական միջոցառմանը։ Աշակերտները ցերեկույթի ընթացքում հանդես են եկել երգ ու պարով, երախտագիտության խոսքեր են ուղղել իրենց կրթօջախին,...

Տեղի է ունեցել Տոլմայի համահայկական 13-րդ փառատոնը

Տեղի է ունեցել Տոլմայի համահայկական 13-րդ փառատոնը 24.05.2026

Արդեն 13-րդ անգամ գաստրոտուրիզմի համեղ փառատոններից մեկը՝ «Ուդուլի» տոլմայի փառատոնը, ««Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում իր շուրջն էր համախմբել զբոսաշրջիկներին, խոհարարներին, տոլմայի սիրահարներին։ Փառատոնին ներկա են գտնվել Արմավիրի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանն ու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը։ Մարզպետի տեղակալը, ողջունելով ներկաներին և կարևորելով փառատոնի գաղափարը, անցկացման...

Արմավիրի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանի շնորհավորանքի խոսքը Վերջին դասի առթիվ

Արմավիրի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանի շնորհավորանքի խոսքը Վերջին դասի առթիվ 22.05.2026

Սիրելի՛ շրջանավարտներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ կյանքի ամենահիշարժան ու խորհրդանշական օրերից մեկի՝ Վերջին դասի կապակցությամբ։ Այսօր փակվում է ձեր մանկության ու պատանեկության կարևոր էջերից մեկը, և բացվում են նոր հնարավորություններով, պատասխանատվությամբ ու երազանքներով լի ճանապարհներ։ Դպրոցում անցկացրած տարիները ձեզ փոխանցել են ոչ միայն գիտելիքներ, այլև արժեքներ, մարդկային հարաբերությունների մշակույթ, հայրենասիրություն և կյանքի հանդեպ վստահություն։ Վստահ եմ՝ ձեռք բերած...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-29 17:59:56