Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

63–72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի իրացման և բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիր 18.11.2026
ՀՀ կառավարության 2026 թվականի նոյեմբերի 5-ի N 1620-Լ որոշմամբ հաստատված՝ 63–72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի իրացման և բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագրի շրջանակում նախատեսվում է ֆինանսական աջակցություն տրամադրել համապատասխան չափանիշներին բավարարող քաղաքացիներին՝ իրենց տնտեսական և ձեռնարկատիրական նախաձեռնություններն իրականացնելու նպատակով։ Ծրագրի նպատակն է խթանել ավագ սերնդի քաղաքացիների տնտեսական ակտիվությունը, նպաստել նրանց մասնագիտական փորձի և կարողությունների...

Վաղարշապատ քաղաքը կարող է դառնալ երիտասարդական մայրաքաղաք 18.11.2026
Ո՞ր քաղաքը կդառնա Հայաստանի 2028 թվականի երիտասարդական մայրաքաղաքը՝ որոշում եք դուք։ 2028 թ․ երիտասարդական մայրաքաղաքի կոչման համար մրցում են Հրազդան և Վաղարշապատ քաղաքները։ Առցանց քվեարկությունն իրականացվում է մինչև նոյեմբերի 27-ը ներառյալ։ Ինչպե՞ս քվեարկել․ Այցելել քվեարկության առցանց հարթակ Ծանոթանալ Հրազդան և Վաղարշապատ քաղաքների ներկայացրած հայտերին Լրացնել պահանջվող տվյալները Հաստատել քվեարկությունը՝ SMS հաղորդագրությամբ ստացված կոդի միջոցով...

Վահրամ Խաչատրյանն այցելել է Վաղարշապատ համայնքի Աղավնատուն բնակավայր 17.11.2026
Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Վաղարշապատ համայնքի Աղավնատուն բնակավայր՝ տեղում ծանոթանալու մանկապարտեզի կառուցման աշխատանքների ընթացքին։ Մարզպետը դիտարկել է իրականացվող շինարարական աշխատանքները, որոնք ընթանում են բնականոն հունով։ Մանկապարտեզի կառուցումն իրականացվում է սուբվենցիոն ծրագրով։ Ծրագրի ընդհանուր արժեքը 360 մլն 194 հազար դրամ է, որի 70 տոկոսը ֆինանսավորվում է պետական, իսկ 30 տոկոսը՝ համայնքային բյուջեի...

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը շրջայց է կատարել Արաքս համայնք 17.11.2026
Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը շրջայց է կատարել Արաքս համայնքի Արտիմետ, Լուսագյուղ, Ջրարբի և Ապագա բնակավայրերում՝ տեղում ծանոթանալով իրականացվող շինարարական ծրագրերի ընթացքին և աշխատանքների որակին։ Շրջայցի ընթացքում մարզպետը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել՝ աշխատանքները սահմանված գրաֆիկին և չափորոշիչներին համապատասխան իրականացնելու ուղղությամբ։

Beauty Forum Armenia 2026-ը մեկնարկում է Արմավիրի մարզից 17.11.2026
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 11:00-ին, Վաղարշապատի Կոմիտասի անվան մշակույթի պալատում տեղի կունենա Beauty Forum Armenia 2026-ի պաշտոնական բացումը։ «Գեղեցկության Ազգային Լիգա» և «Իմ գյուղը» հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ մեկնարկում է «10+1» ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է գեղեցկության ոլորտի ֆորումներ անցկացնել Հայաստանի տասը մարզերում՝ եզրափակելով Երևանում։ Նպատակն է զարգացնել մարզային մասնագիտական ներուժը, բացահայտել նոր տաղանդներ,...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 16.11.2026
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով։


