Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Մեծամորի և Ծաղկալանջի դպրոցներ՝ ծանոթանալու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված աշակերտներին, դպրոցի պայմաններին ու խնդիրներին

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Մեծամորի և Ծաղկալանջի դպրոցներ՝ ծանոթանալու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված աշակերտներին, դպրոցի պայմաններին ու խնդիրներին 06.10.2023

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է Մեծամոր համայնքի թիվ 1 հիմնական և Ծաղկալանջ բնակավայրի միջնակարգ դպրոցներ՝ ծանոթանալու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված աշակերտներին, դպրոցի պայմաններին ու խնդիրներին: Դպրոցի տնօրեն Նունե Գևորգյանը մարզպետին ներկայացրեց, որ այս պահին իրենց մոտ սովորում է 57 արցախցի աշակերտ, իսկ 4 երեխա էլ հաճախում է նախակրթարան, իսկ 3 մանկավարժ արդեն աշխատում են դպրոցում որպես գործավար, ուսուցչի օգնական և դաստիարակ: Առաջին օրվանից երեխաներին...

 Ճգնաժամային իրավիճակների կառավարման հարցերով եվրոպական հանձնակատար Յանեզ Լենարչիչի գլխավորած պատվիրակությունը Արմավիրի մարզում է

Ճգնաժամային իրավիճակների կառավարման հարցերով եվրոպական հանձնակատար Յանեզ Լենարչիչի գլխավորած պատվիրակությունը Արմավիրի մարզում է 06.10.2023

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Վաղարշապատի Մանկավարժահոգեբանական կենտրոնում ապաստանած քաղաքացիներին էր այցելել Ճգնաժամային իրավիճակների կառավարման հարցերով եվրոպական հանձնակատար Յանեզ Լենարչիչի գլխավորած պատվիրակությունը: Արմավիրի փոխմարզպետ Առնակ Ավետիսյանի և Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ուղեկցությամբ պատվիրակությունը և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի ներկայացուցիչներն այցելել են ՎՏՄԱԿ-ում ապաստանած անձանց, ծանոթացել շենքային պայմաններին, լսել մարդկանց...

Արմավիրի մարզում  լույս աշխարհ է եկել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքի առաջնեկը

Արմավիրի մարզում լույս աշխարհ է եկել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքի առաջնեկը 06.10.2023

Էջմիածնի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքի առաջնեկը՝ հրաշք Մաքսը: Փոքրիկը ծնվել է 2930 գրամ քաշով և 50 սմ հասակով: Արմավիրի մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանն այցելել է ծննդատուն՝ տեսակցելու և մարզպետի ու մարզպետի աշխատակազմի անունից շնորհավորելու մայրիկին: Սվետլանան՝ փոքրիկի մայրը, պատմեց, որ իրենց լավ են զգում, հոգատար ձեռքերում են, հիվանդանոցում ամեն ինչ անում են իր և իր երեխայի համար: Եկել են Ստեփանակերտից, ամուսինը զնվորական...

Վերանայվել է դպրոցների ուսուցիչների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների աշխատաժամանակը

Վերանայվել է դպրոցների ուսուցիչների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների աշխատաժամանակը 05.10.2023

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ վերանայվել է դպրոցների ուսուցիչների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների աշխատաժամանակը: Առաջարկվում է 1-4-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչների համար շաբաթական դասաժամերը սահմանել 1 դրույքի համար 18 ժամ, իսկ 5-12-րդ դասարաններում՝ 20 դասաժամ: Սա կհանգեցնի տարրական դասարանում դասավանդող ուսուցիչների 1 դրույքի վարձատրության՝ 20 տոկոս, իսկ 5-12-րդ դասարաններում դասավանդողների վարձատրության՝ 10 տոկոս աճին: Ավելին՝...

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորանքի խոսքը Ուսուցչի օրվա առթիվ

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորանքի խոսքը Ուսուցչի օրվա առթիվ 05.10.2023

Սիրելի՛ ուսիցիչներ, Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ` ուսուցիչներին, դաստիարակներին, կրթության գործի նվիրյալներին՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ: Ուսուցիչը սոսկ մասնագիտություն չէ: Այն կոչում է, վեհ առաքելություն։ Ձեր աշխատանքը, համբերությունը, հոգատարությունը և նվիրվածությունն օգնում են բոլորին բացահայտել իրենց կարողությունները, մարդկային լավագույն հատկանիշները, ձեռք բերել գիտելիքներ և հոգևոր արժեքներ, որոնք հավերժ հուսալի հենարան են դառնաում կյանքում: Մենք միշտ սիրով ու...

Սույն թվականի սեպտեմբեր ամսին ՀՀ Արմավիրի մարզում ծնվել է 161 երեխա

Սույն թվականի սեպտեմբեր ամսին ՀՀ Արմավիրի մարզում ծնվել է 161 երեխա 05.10.2023

ՀՀ Արմավիրի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2023 թվականի սեպտեմբեր ամսին ծնվել է 161 երեխա։ 90 տղա է լույս աշխարհ եկել, 71՝ աղջիկ։  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-19 17:14:48