Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Նախագիծ. փոփոխություններ ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում 23.10.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Նախագծի նպատակը գործող կարգում կամավոր ատեստավորման կազմակերպման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրների հստակեցումն է, որոնք ենթակա են կարգավորման՝ գործընթացն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով:...
ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերին հատկացված միջոցների միջև կատարվել է վերաբաշխում՝ 15 մլն 144 հազար դրամ գումարի շրջանակում: Գումարը կուղղվի ՀՀ-ում մի շարք հուշարձանների վերականգնման և նախագծման աշխատանքներին: Աշխատանքներ են իրականացվելու՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի Սբ. Գևորգ եկեղեցում Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Բագարան բնակավայրի Շուշանավանք եկեղեցում Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի...

Ուշադրություն 20.10.2023
ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանում սույն թվականի նոյեմբերի 23-ին և 24-ին կայանալու են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի բաց վաճառք–աճուրդներ և վարձակալության տրամադրում։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղման միջոցով՝ ➡️ http://armavir.mtad.am/files/docs/69944.pdf ➡️ http://armavir.mtad.am/files/docs/69945.pdf

Ի գիտություն ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների. հրապարակվել են ուսումնարանների և քոլեջների ցանկերը 18.10.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների ցանկերը, որոնցում կարող են իրենց ուսումը շարունակել 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողները: Ցանկերում ներկայացված են տրամադրվելիք կրթաթոշակների առավելագույն չափերը՝ ըստ կրթական ծրագրերի, ուսուցման ձևերի և ոլորտների: Մանրամասները՝ https://escs.am/am/news/18671

Ի գիտություն ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների 18.10.2023
ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հրապարակել է բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող (բակալավրի և մագիստրոսի) հաստատությունների ցանկերը, որոնցում կարող են իրենց ուսումը շարունակել 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողները: Ավելին՝ https://escs.am/am/news/18656
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու UNICEF Armenia - Յունիսեֆ Հայաստան-ը շարունակում են ներկայացնել մի շարք խորհուրդներ, որոնք ուղղված են՝ պայթյունների նկատմամբ վախը հաղթահարելուն, շրջապատում կատարվող բռնությունը բացատրելուն, միմյանցից հեռու գտնվող ընտանիքի անդամների մասին խոսելուն, երեխաների հետ խորը շնչառական վարժություններ կատարելուն, սիրելի մարդկանց զոհվելու լուրը հայտնելուն, և այլն։ Երեխաների և...


