Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նորակառույց մանկապարտեզ Արմավիրի մարզի Զարթոնք բնակավայրում

Նորակառույց մանկապարտեզ Արմավիրի մարզի Զարթոնք բնակավայրում 28.05.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Զարթոնք գյուղում ներկա է գտնվել տեղի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը: Այն կառուցվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակում, որի ընդհանուր պայմանագրային արժեքը՝ 168,779,813 դրամ (50% համայնքի, 50% պետության համաֆինանսավորմամբ)։ Մանկապարտեզի համար անհրաժեշտ սպասքն ու տեխնիկան ամբողջությամբ ձեռք է բերվել Մեծամոր համայնքի բյուջեի միջոցներով։ Համայնքի միջոցներով է նաև տեղի է ունեցել մանկապարտեզի շենքի հարակից տարածքի...

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորանքի խոսքը Հանրապետության տոնի առթիվ

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորանքի խոսքը Հանրապետության տոնի առթիվ 28.05.2023

Հարգելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Հանրապետության տոնի առթիվ: Մայիսի 28-ը հայ ժողովրդի պատմության մեջ աննախադեպ իրադարձություն է, որով հիմնադրվեց Առաջին Հանրապետությունը, և հայ ժողովուրդն իր իշխանությունը հաստատեց սեփական հայրենիքում։ Հայ ժողովրդի կողմից անկախ պետականությունը վերականգնելու դարավոր երազանքն իրականացավ մայիսի 28-ին՝ դառնալով հայոց պետականության վերածննդի խորհրդանիշը։ Թուրքական բանակի դեմ տարած մայիսյան հաղթանակները Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում...

Կայացավ«Ճանաչի՛ր Հայաստանը» խորագիրը կրող ներքին զբոսաշրջային ցուցահանդեսը

Կայացավ«Ճանաչի՛ր Հայաստանը» խորագիրը կրող ներքին զբոսաշրջային ցուցահանդեսը 28.05.2023

Ս․թ․ մայիսի 27-28-ին Երևանի խաչքարերի պուրակում կայացավ մարզային ամենամասշտաբային «Ճանաչի՛ր Հայաստանը» խորագիրը կրող ներքին զբոսաշրջային ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի ընթացքում յուրաքանչյուր մարզ ներկայացել է իր տաղավարով՝ այցելուներին հնարավորություն ընձեռելով ծանոթանալու մարզի զբոսաշրջային հնարավորություններին։ Բացի մարզային տաղավարներից, ​ ներկայացվել է Հայաստանի արկածային հնարավորությունները ներկայացնող տաղավարներ՝ ​ մոտոցիկլետներով, պարապլաններով, օդապարիկներով և այլն։...

Ուշադրություն

Ուշադրություն 26.05.2023

Ցանկանո՞ւմ ես ծանոթանալ ջերմատնային գյուղատնտեսությանը և ձեռք բերել գիտելիքներ ու հտություններ այս ոլորտում: «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (Enterprise Incubator Foundation (EIF)) կողմից իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո հայտարարվում է «Ջերմատնային տնտեսության հիմունքներ» դասընթաց։ Դասընթացը կազմակերպում է «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը (Armenian National Agrarian University /...

Արմավիրի մարզի հանրակրթական դպրոցներում այսօր հնչել է Վերջին զանգը

Արմավիրի մարզի հանրակրթական դպրոցներում այսօր հնչել է Վերջին զանգը 26.05.2023

Արմավիրի մարզի հանրակրթական դպրոցներում այսօր տեղի ունեցան Վերջին զանգի արարողություններ: ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակիցները այցելել են մարզի տարբեր դպրոցներ և մասնակցել միջոցառումներին: Ամենուրեք տիրել է տոնական տրամադրություն, ավարտական դասարանների աշակերտները ներկայացրել են գրական-երաժշտական ցերեկույթներ, հնչել երախտագիտության ու հրաժեշտի խոսքեր՝ ուղղված հարազատ կրթօջախին, ուսուցիչներին, դասընկերներին: Կրթության,...

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնոևհավորական ուղերձը Վերջին դասի կապակցությամբ

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնոևհավորական ուղերձը Վերջին դասի կապակցությամբ 26.05.2023

Սիրելի՛ շրջանավարտներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Վերջին դասի կապակցությամբ։ Համոզված եմ, որ դպրոցական տարիներին ստացած գիտելիքները, հայեցի դաստիարակությունն ու ազգային արժեքների ոգով կրթությունը կօգնեն ձեզ` սեփական ունակություններն ու կարողությունները ճիշտ ծառայեցնել մեր երկրի շենացմանն ու բարգավաճմանը։ Այսօր դուք գտնվում եք կյանքի մի նոր շրջափուլում: Ճանապարհներն ուր էլ որ ձեզ տանելու լինեն, ցանկանում եմ, որպեսզի այն անցնեք առանց ցնցումների, հաստատուն, վստահ քայլերով, դպրոցում...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-18 12:41:35