Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մայիսի 18-ին նշվում է Թանգարանների միջազգային օրը, իսկ մայիսի 20-ին կանցկացվի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը: Մայիսի 18-ին թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն բոլոր այցելուների համար՝ թանգարանի աշխատանքային ժամերին, և մայիսի 20-ին՝ ժամը 11:00-24:00-ն: Ծրագրին միացած Հայաստանի և Արցախի 116 թանգարաններ՝ որպես մշակութային երկխոսության հարթակներ, 2 օրերի ընթացքում բազմաբովանդակ միջոցառումներով իրենց դռները կբացեն հասարակության առջև՝ առաջարկելով...

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում այս պահի դրությամբ Կառավարության կողմից հավանության են արժանացել ՀՀ Արմավիրի մարզի 29 սուբվենցիոն ծրագիր՝ 146 ենթածրագրով։ Ծրագրերի ընդհանուր նախահաշվային բյուջեն կազմում է 12.61 մլրդ դրամ, որից՝ կառավարության համաֆինանսավորումը՝ 6․98 մլրդ դրամ համայնքի համաֆինանսավորումը՝ 5․61 մլրդ դրամ մասնավորի ներդրումը՝ 9․98 մլն դրամ...

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարում է ընդունելություն 17.05.2023
ՀՀ Զինված Ուժերի հատուկ նշանակության զորքերի նոր կազմավորվող ստորաբաժանումները համալրելու նպատակով ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարում է ընդունելություն: Պայմաններն են՝ Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների համար օրենքով նախատեսված բոլոր արտոնություններից օգտվելու հնարավորություն։ Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների անվճար և որակյալ բուժսպասարկում։ Ծառայության վայրին մոտ բնակարանի վարձակալության գումարի փոխհատուցում։...

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ներկա է գտնվել Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում կազմակերպված «Եղել ենք, կանք ու կլինենք» խորագիրը կրող հուշ- ցերեկույթին: Արցախյան պատերազմներում նահատակված հայորդիների հիշատակին նվիրված խաչքարի մոտ տեղի ունեցած խնկարկումով և տերունական աղոթքով մեկնարկեց միջոցառումը, որից հետո քոլեջի տնօրեն Ջեմմա Սարգսյանը ներկայացրեց միջոցառման նպատակը: Ցերեկույթի ընթացքում առաջին կուրսի ուսանողները ներկայացրեցին հայ ժողովրդի...

Հայտարարություն 17.05.2023
Մայիսի 20-ին՝ 12:00-ից 18։00-ն, Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակի (մշակույթի տան) հարակից այգում, անցկացվելու է քաղաքային տոնավաճառ, որտեղ ներկայացված են լինելու համայնքի շուրջ 50 փոքր բիզնեսների տաղավարներ։ Սննդամթերքի արտադրության՝ մասնավորապես, կաթնամթերքի, հացաբուլկեղենի, մսամթերքի, ջերմոցային տնտեսության, չրագործության, ինչպես նաև կահույքագործության, կարի ու գեղեցկության սրահների ոլորտներ ներկայացված են լինելու մեկ վայրում։ Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալ տեղի...

Արմավիրում բնակվող 21 արցախցի երեխաների բաժանվեց սմարթֆոններ 15.05.2023
Դեռևս 2021 թվականից Արմավիրի մարզպետի աշխատակազմի և Չեխիայի Հանրապետության Մորովյան-Սիլեզյան երկրամասի միջև ձևավորված գործընկերային համագործակցության արդյունքում՝ Չեխիայի Հանրապետության Մորովյան-Սիլեզյան երկրամասի ղեկավար Իվո Վոնդրակի կողմից իրականացված նվիրատվության շնորհիվ այսօր արցախցի 21 երեխաների բաժանվեց հեռախոսներ: Մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանը ողջունեց երեխաներին և նրանց ծնողներին, որից հետո ներկայացրեց նվիրատվության նպատակը: Ս. Թովմասյանը նշեց,...