Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի պաշտոնավարման 1 տարին ներկայացնող տեսահաշվետվություն 28.11.2022
Մեկ տարի ՀՀ Արմավիրի մարզպետի պաշտոնում. Էդվարդ Հովհաննիսյանն ամփոփել է պաշտոնավարման 1 տարին ընդգրկող ժամանակահատվածում մարզային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացված աշխատանքները.《Որքան էլ զարմանալի է, բայց մարզպետի աշխատանքում ավելի խորը ճանաչեցի Արմավիրի մարզը, որքան էլ, որ այն իմ ծննդավայրն է, խնդիրներին ավելի մանրամասն տիրապետելու հնարավորություն ունեցա։ Շատ բաներ հասցրեցինք անել, շատ բաներ նախաձեռնել ենք, և ընթացքի մեջ են, շատ բաներ էլ տեսնում ենք, թե երբ և ինչպես պետք է անել։...
Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը հետևել է «Էջմիածին ԲԿ»-ի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին 25.11.2022
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է «Էջմիածին ԲԿ», հետևել բժշկական հաստատությունում պետական աջակցությամբ իրականացվող 1 մլրդ 400 մլն դրամ արժողությամբ կապիտալ վերանորոգման աշխատանքներին: Մարզպետին ներկայացվել է, որ աշխատանքների մեկնարկով պայմանավորված գործող բաժանմունքները տեղակայվել են կառույցի տարբեր հատվածներում: Միաժամանակ վստահեցվել է, որ իրականացվող աշխատանքների արդյունքում բնակչության բուժսպասարկման որակը չի տուժելու: Մարզպետը բուժհաստատության...
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ կայացել է Զարգացման ֆրանսիական գործակալության հետ համագործակցությամբ իրականացվող Արարատի և Արմավիրի մարզերում ոռոգվող գյուղատնտեսության զարգացման ծրագրի կառավարման խորհրդի 1-ին նիստը։ Ողջունելով նիստի մասնակիցներին՝ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության շարունակական համագործակցությունը՝ ուղղված ՀՀ կառավարության՝ ոռոգման ոլորտի ընթացիկ բարեփոխումների արդյունավետ...
ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշում է կայացրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2022 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարել 1 մլրդ 933 մլն 373.9 հազար դրամի վերաբաշխում, որի շրջանակում նախատեսվում է ապահովել մի շարք դպրոցների շենքային պայմանների և գույքային հագեցվածության բարելավումը: Նախատեսվում է գումար տրամադրել Արմավիրի մարզի մի շարք կրթական հաստատություններին, մասնավորապես՝ 1,713.4 հազար դրամ -«Արմավիրի N 3 հիմնական...
ՀՀ Արմավիրի մարզի պատվիրակությունը ԳԴՀ-ում մասնակցել է «Հայաստանի օր» խորագիրը կրող միջոցառմանը 18.11.2022
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բուրգենլանդ կատարած այցի շրջանակներում Արմավիրի մարզի պատվիրակությունը մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ այցելել է Ֆրիդրիխ Նիցշեի տուն-թանգարան, Նաումբուրգի գիմնազիա (Domgymnasium), ծանոթացել կրթօջախի գործունեությանը: Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Մագդեբուրգ քաղաքում էլ մարզի պատվիրակությունը մասնակցել է Լանդթագի նախագահ Գուննար Շելլենբերգի հրավերով կազմակերպված «Հայաստանի օր» խորագիրը կրող խորհրդարանական երեկոյին: Միջոցառումն իր...
Պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակում ընթացքի մեջ են ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տանձուտ բնակավայրի «Խնձորներ», Հայկավան բնակավայրի «Թավաբլուրի», Երասխահուն բնակավայրի «Ախմեյան» (Ակադեմիայի), Վարդանաշեն բնակավայրի «Դեղձեր», «Ժորժիկի», Զարթոնք բնակավայրի «Գործարանի բաց», «Գործարանի փակ», Արտաշար բնակավայրի «Ավազահանքի», «Խդոյի»,...