Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Համայնքային ենթակառուցվածքների և համայնքում մարզպետարանի ենթակայությամբ գործող հաստատությունների գործունեությանն ու տեղի ազգաբնակչության առօրյային ծանոթանալու նպատակով` ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Բաղրամյան համայնքի Կողբավան, Տալվորիկ և Արտամետ բնակավայրեր: Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի ուղեկցությամբ մարզպետը նախ այցելել է Կողբավան բնակավայր, զրուցել բնակիչների հետ: Բնակավայրում բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, ունեն մշտական...

Համապետական շաբաթօրյակ 27.04.2023
ԱՐՄԱՎԻ՛Ր, Ի ԳՈՐԾ․․․ Միասնաբար և համախմբված ջանքերով՝ ապրիլի 29-ին աղբից ազատենք մեր մարզը։

Երվանդաշատ բնակավայրում բացվեց բոլորի համար երազանք դարձած մանկապարտեզը 26.04.2023
Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ներկա է գտնվել ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Երվանդաշատ բնակավայրի մանկապարտեզի հանդիսավոր բացման արարողությանը։ Միջոցառմանը ներկա էին Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանը, մարզպետարանի և համայնքային համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, բնակիչներ։ Միջոցառման սկիզբն ազդարարվեց ավանդական աղ ու հացով, ազգագրական պարերով։ Ողջունելով ներկաներին և շնորհավորելով բնակիչներին՝ մարզպետը նշեց, որ...

ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ 26.04.2023
2023 թվականի ապրիլի 29-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր։ Միասին մաքրե՛նք ու մաքուր պահե՛նք մեր երկիրը։

Խորհրդակցություն՝ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ 25.04.2023
Ապրիլի 25-ին մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն անցկացրեց խորհրդակցություն մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների և մարզպետի աշխատակազմի ոլորտային աշխատակիցների մասնակցությամբ: Ներկայացնելով օրակարգային հարցերը՝ մարզպետը դպրոցների տնօրենների ուշադրությունը հրավիրեց մի շարք խնդիրների վրա: Մասնավորապես` հանձնարարվեց դպրոցի տնօրեններին գույքագրել դպրոցների՝ հրատապ լուծում պահանջող խնդիրները, նախահաշիվներ կազմել և ներկայացնել մարզպետի աշխատակազմ՝ ըստ առաջնահերթության լուծման հնարավոր ուղիներ...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 25.04.2023
ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի համայնքապետարանում սույն թվականի մայիսի 24-ին՝ ժամը 11.00-ին կայանալու է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի դասական աճուրդ։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղման միջոցով՝ ➡️ http://armavir.mtad.am/files/docs/65820.pdf