Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ի գիտություն ավարտական փաստաթղթերին (ատեստատ, դիպլոմ) սպասող դիմորդների: 14.07.2023
Հարգելի դիմորդ, տեղեկացնում ենք, որ dimord.am կայքում ավարտական և քննական գնահատականների տվյալների լրացման համար ավարտական փաստաթղթի (ատեստատ, դիպլոմ) առկայությունը պարտադիր ՉԷ: Բավարար է դպրոցի կողմից տրամադրված ավարտական և քննական գնահատականների վերաբերյալ տեղեկանքը, որում առկա գնահատականները պետք է մուտքագրել համակարգ: Հավելենք նաև, որ dimord.am կայքում ավարտական և քննական գնահատականները կարող եք ներբեռնել մինչև հուլիսի 15-ը՝ ժամը 24։00-ն: https://escs.am/am/news/17424...

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է իրականացնել մասնագիտական կրթության և աշխատանքով ապահովման ծրագիր՝ Ադրբեջանի կողմից 2016, 2020 և 2022 թթ․ սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած անձանց, ինչպես նաև 2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ քաղաքացիների համար։ Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն: Հասցեները՝ https://socservice.am/offices...

Մեկնարկել է Դաշտ բնակավայրի մշակույթի տան տանիքի հիմնանորոգման աշխատանքները 13.07.2023
ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Դաշտ բնակավայրում ՀՀ կառավարության կողմից իրականացվող 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկել է մշակույթի տան տանիքի հիմնանորոգման աշխատանքները: Ծրագրերի պայմանագրային արժեքը կազմում է 14.773.450 ՀՀ դրամ, որից համայնքը կատարելու է 65%՝ 9 602 743 ՀՀ դրամի, իսկ պետությունը 35 %՝ 5 170 708 ՀՀ դրամի ներդրում:

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ընդունել է Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայում ոսկե մեդալ նվաճած Արմավիրի թիվ 1 դպրոցի XI դասարանի աշակերտուհի Անի Իսրաելյանին, կենսաբանության ուսուցչուհի Գայանե Մհերյանին և դպրոցի տնօրեն Նունե Դոլինյանին: Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադան կայացել է հունիսի 25-28-ը Ինդոնեզիայում։ Հայաստանը ներկայացնող յոթ դպրոցականներն էլ հաղթահարել են կիսաեզրափակիչ փուլը և եզրափակիչ փուլում գրանցել են աննախադեպ արդյունքներ՝...

ՀՀ Արմավիրի մարզում 3 միասնական սոցիալական ծառայություններում իրականացվում են 236 ծրագիր 11.07.2023
Զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրով ՀՀ Արմավիրի մարզում «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման» ծրագրի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության կողմից 228 ընտանիք կստանա աջակցություն իրենց հողատարածքներում կատարած աշխատանքի դիմաց: Ծրագիրն իրականացվում է Արմավիրի, Բաղրամյանի և Վաղարշապատ տարածաշրջաններում: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2023 թվականի փետրվարի 13-ի N...

Մարզում շարունակվում է ֆուտզալի մրցաշարը 10.07.2023
ՀՀ Արմավիրի մարզում մեծ ակտիվությամբ շարունակվում է ֆուտզալի մրցաշարը։ Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն Արմավիր քաղաքի թիվ մեկ մարզադպրոցում այսօր հետևել է Արմավիրի համայնքապետարանի և ՀԷՑ-ի աշխատակիցների միջև ընթացող ֆուտբոլային խաղին։ Հանդիպումն անցավ գերլարված և ավարտվեց ՀԷՑ-ի հաղթանակով՝ 9-2 Վաղը՝ հուլիսի 11-ին, և առաջիկա օրերին կմրցեն` 11.07.2023թ. 17:00 Մեծամորի համայնքապետարան - Էջմիածին ՋՕԸ 18:00՝ Պահպանության բաժին - Գազի վարչություն 19:00՝...