Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Երվանդաշատ բնակավայրում բացվեց բոլորի համար երազանք դարձած մանկապարտեզը 26.04.2023
Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ներկա է գտնվել ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Երվանդաշատ բնակավայրի մանկապարտեզի հանդիսավոր բացման արարողությանը։ Միջոցառմանը ներկա էին Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանը, մարզպետարանի և համայնքային համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, բնակիչներ։ Միջոցառման սկիզբն ազդարարվեց ավանդական աղ ու հացով, ազգագրական պարերով։ Ողջունելով ներկաներին և շնորհավորելով բնակիչներին՝ մարզպետը նշեց, որ...

ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ 26.04.2023
2023 թվականի ապրիլի 29-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր։ Միասին մաքրե՛նք ու մաքուր պահե՛նք մեր երկիրը։

Խորհրդակցություն՝ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ 25.04.2023
Ապրիլի 25-ին մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն անցկացրեց խորհրդակցություն մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների և մարզպետի աշխատակազմի ոլորտային աշխատակիցների մասնակցությամբ: Ներկայացնելով օրակարգային հարցերը՝ մարզպետը դպրոցների տնօրենների ուշադրությունը հրավիրեց մի շարք խնդիրների վրա: Մասնավորապես` հանձնարարվեց դպրոցի տնօրեններին գույքագրել դպրոցների՝ հրատապ լուծում պահանջող խնդիրները, նախահաշիվներ կազմել և ներկայացնել մարզպետի աշխատակազմ՝ ըստ առաջնահերթության լուծման հնարավոր ուղիներ...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 25.04.2023
ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի համայնքապետարանում սույն թվականի մայիսի 24-ին՝ ժամը 11.00-ին կայանալու է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի դասական աճուրդ։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղման միջոցով՝ ➡️ http://armavir.mtad.am/files/docs/65820.pdf

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի խոսքը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ 24.04.2023
Սիրելի՛ հայրենակիցներ Ապրիլի 24-ին հայ ժողովուրդն ու քաղաքակիրթ աշխարհը ոգեկոչում են Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը։ Օսմանյան Թուրքիայում անցած դարասկզբին պետականորեն ծրագրված և աննախադեպ դաժանությամբ մարդկության դեմ իրագործված մեծագույն հանցագործություններից մեկի` Մեծ եղեռնի հետևանքով իր բնօրրանում ոչնչացվեց, հայրենազրկվեց հայ ժողովրդի զգալի հատվածը: Տարիներ տևած ցեղասպանության արդյունքում մենք կորցրինք մեր պատմական հայրենիքը, 1.5 միլիոն հայեր կոտորվեցին գաղթի...

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ Արմավիրի մարզպետի աշխատակազմը, մարզային և համայնքային պաշտոնյաները ազգաբնակչության հետ այսօր Արմավիրի քաղաքային զբոսայգում՝ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ, մասնակցեցին Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին մատուցված պատարագին: Արմավիրի հոգևոր թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանն աղոթք հնչեցրեց առ Աստված` Ցեղասպանության նահատակների հոգիների հանգստության համար, որից հետո ծաղիկներ...