Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է Արմավիրի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունը 22.04.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով այցելել է Արմավիրի մարզ: Արմավիր քաղաքում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունը: Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վեահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը և պաշտոնատար այլ անձինք: Վարչապետին ներկայացվել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզ կատարած այցի շրջանակում ծանոթացել է տեղի մի քանի համայնքներում կառավարության ֆինանսավորմամբ, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերով իրականացվող նախագծերի ընթացքին: Վարչապետի առաջին կանգառը եղել է Արմավիր քաղաքում, որտեղ ծանոթացել է տեղի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Դրանք մեկնարկել են նախորդ տարի և նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա օգոստոսին: Ծրագիրն իրականացվում է կառավարության կողմից հատկացված...

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի նիստի որոշմամբ Արմավիրի մարզպետարանին հատկացվել է 66 323.3 հազար դրամ՝ սուբվենցիոն 3 ծրագրերի համար: Գումարը տրամադրվելու է իրականացված հետևյալ սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորմանը. Արաքս համայնքին 30 635.8 հազար դրամ՝ Ջրառատ գյուղի Թումանյան, Վ. Մամիկոնյան, Իսահակյան փողոցների գազաֆիկացում: Մեծամոր համայնքին՝ 35 687.5 հազար դրամ, որից 16 590.0 հազար դրամ՝ Մեծամոր քաղաքի 1 թաղամաս 4Բ1, 6Բ1, 8Բ1, 8Բ2 և 2Բ...

Ապրիլի 19-ին Արմավիր քաղաքի մարզադպրոցում անցկացվեց «Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող սպորտլանդիա» մարզական միջոցառման Արմավիրի մարզային փուլը, որտեղ երկու տարիքային խմբերում մրցում էին 6-ական դպրոցների թիմեր: 1-3-րդ դասարանների աշակերտների մրցույթում 1-ին տեղը զբաղեցրեց «Վաղարշապատի Ներսիսյան N6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ թիմը 2-րդ...

Ապրիլի 19-ին Արմավիր քաղաքի Մշակույթի տանը տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, լեյտենանտ Նարեկ Վարդանյանի ծննդյան 30-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ: Միջոցառմանը ներկա էին Արմավիրի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, մարզային և համայնքային կառույցների ներկայացուցիչներ, հերոսի ընտանիքը, հարազատները, համաքաղաքացիներ, զինվորականներ։ Հուշ-ցերեկույթի ընթացքում ներկայացվեց հերոսի կյանքից պատառիկներ՝ մանկության, պատանեկության, երիտասարության և ընտանեկան տարիներից դրվագներ, ինչպես...

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորանքի խոսքը Հարկ վճարողի օրվա առթիվ 19.04.2023
Արմավիրի մազի հարգելի՛ բնակիչներ, Շնորհավորում եմ բոլորիս Հարկ վճարողի օրվա առթիվ։ Հարկատուների և հարկային մարմնի միջև գործընկերային հարաբերությունների զարգացումը և օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմանների ստեղծումն առաջնային է պետության զարգացման համար։ Վստահ եմ, որ ձեր բարեխիղճ վարքագիծը, օրինապահությունը և հարկ վճարելու մշակույթի առավել արմատավորումը մշտապես արժանանալու է պետության խրախուսանքին և աջակցությանը: Ուստի պետք է ամրապնդել արդեն իսկ կայացած...