Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Արմավիրի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Արմավիրի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 17.07.2023

Արմավիրի մարզի Խոյ համայնքի Մոնթեավան բնակավայրում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվել է I-ին փողոցը /համայնքի կենտրոնական փողոց/: Ենթածրագրի պայմանագրային արժեքը կազմել է 96 354 700 ՀՀ դրամ: Ֆինանսավորումն իրականացվել է 65% համայնք և 35% պետություն համաֆինանսավորմամբ: Մոնթեավանի 1.2 կմ երկարությամբ ասֆալտապատված փողոցը այսուհետ հարմարավետ տեղաշարժ կապահովի հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար: Մոնթեավան բնակավայրում ընթացքի...

Արմավիրի մարզի  Փարաքար համայնքում  մեկնարկեց Արա Հարությունյանի անվան քանդակագործության միջազգային հայ-իտալական փառատոնը

Արմավիրի մարզի Փարաքար համայնքում մեկնարկեց Արա Հարությունյանի անվան քանդակագործության միջազգային հայ-իտալական փառատոնը 15.07.2023

Փոխմարզպետ Առնակ Ավետիսյանն այսօր ներկա է գտնվել Փարաքար համայնքում մեկնարկած PAX ARMENICA (Հայկական խաղաղություն) խորագիրը կրող «Արա Հարությունյանի անվան քանդակագործության միջազգային հայ-իտալական փառատոն»-ին: Փառատոնին ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, պատգամավորներ, աշխարհի տարբեր երկրներից ժամանած քանդակագործներ և այլոք։ Առնակ Ավետիսյնաը ողջունեց ներկաներին և շնորհավորեց փառատոնի մեկնարկի...

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը  ներկա է գտնվել  Արմավիրի մարզի Առատաշեն բնակավայում կազմակերպված «Ոսկե Ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնի երեկույթին

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ներկա է գտնվել Արմավիրի մարզի Առատաշեն բնակավայում կազմակերպված «Ոսկե Ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնի երեկույթին 14.07.2023

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ներկա է գտնվել «Ոսկե Ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնի երեկույթին, որը տեղի է ունեցել 2023 թվականի հուլիսի 13-ին մարզի Արաքս համայնքի Առատաշեն բնակավայրում գործող Aratashen Winery գիներանի տարածքում: Այս տարի կինոփառատոնը հատկանշական էր ոչ միայն նրանով, որ 20-րդ հոբելյանականն է, այլև այս տարի նշվում է նաև հայ կինոյի 100-ամյակը։ Երեկոյին ներկա էին կինոփառատոնի ժյուրիի անդամները, Լավ Դիասը, Բերնդ Բուդերը, Իննա Սահակյանը, Ռաեդ...

 Ի գիտություն ավարտական փաստաթղթերին (ատեստատ, դիպլոմ) սպասող դիմորդների:

Ի գիտություն ավարտական փաստաթղթերին (ատեստատ, դիպլոմ) սպասող դիմորդների: 14.07.2023

  Հարգելի դիմորդ, տեղեկացնում ենք, որ dimord.am կայքում ավարտական և քննական գնահատականների տվյալների լրացման համար ավարտական փաստաթղթի (ատեստատ, դիպլոմ) առկայությունը պարտադիր ՉԷ: Բավարար է դպրոցի կողմից տրամադրված ավարտական և քննական գնահատականների վերաբերյալ տեղեկանքը, որում առկա գնահատականները պետք է մուտքագրել համակարգ: Հավելենք նաև, որ dimord.am կայքում ավարտական և քննական գնահատականները կարող եք ներբեռնել մինչև հուլիսի 15-ը՝ ժամը 24։00-ն: https://escs.am/am/news/17424...

Զբաղվածության ծրագիր՝ պատերազմի մասնակիցների և ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ անձանց համար

Զբաղվածության ծրագիր՝ պատերազմի մասնակիցների և ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ անձանց համար 14.07.2023

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է իրականացնել մասնագիտական կրթության և աշխատանքով ապահովման ծրագիր՝ Ադրբեջանի կողմից 2016, 2020 և 2022 թթ․ սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած անձանց, ինչպես նաև 2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ քաղաքացիների համար։ Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն: Հասցեները՝ https://socservice.am/offices...

Մեկնարկել է Դաշտ բնակավայրի մշակույթի տան տանիքի հիմնանորոգման աշխատանքները

Մեկնարկել է Դաշտ բնակավայրի մշակույթի տան տանիքի հիմնանորոգման աշխատանքները 13.07.2023

ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Դաշտ բնակավայրում ՀՀ կառավարության կողմից իրականացվող 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկել է մշակույթի տան տանիքի հիմնանորոգման աշխատանքները: Ծրագրերի պայմանագրային արժեքը կազմում է 14.773.450 ՀՀ դրամ, որից համայնքը կատարելու է 65%՝ 9 602 743 ՀՀ դրամի, իսկ պետությունը 35 %՝ 5 170 708 ՀՀ դրամի ներդրում:  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-07 18:00:04