Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն Արմավիրի բժշկական կենտրոն կատարած այցի շրջանակներում ծանոթացել է ինֆեկցիոն բաժանմունքի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Արմավիր ԲԿ-ի նորանշանակ տնօրեն Հարություն Հովհաննիսյանը մարզպետին ներկայացրել է կատարված աշխատանքները, արդյունքները և առաջիկա անելիքները: Էդվարդ Հովհաննիսյանը, զրուցելով շինարարների հետ, հորդորեց խստագույն հետևողական լինել կատարվող աշխատանքների որակին: Նշենք, որ ինֆեկցիոն բաժանմունքի շինարարական աշխատանքները մեկնարկել են նախորդ...

ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է հետևյալ ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ 02.08.2023
ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է հետևյալ ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ (ծածկագիր՝ ՏԿԵՆ-ԲՄԱՇՁԲ-2023/34Շ)՝ Մ-3, ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ10+500-կմ11+400 հատված Հ-15, /Մ-5/(Նորապատ) - Արգավանդ – /Մ-3/ (Վարդանաշեն) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000 - կմ3+000 հատված Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է սույն թվականի օգոստոսի 31-ը՝ ժամը 15.00։...

Հաստատվել է ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիր 02.08.2023
Կառավարության որոշմամբ հաստատվել է «ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը»։ Ծրագիրը կիրականացվի 2023-2026 թթ․-ին։ Ծրագրով նախատեսվում է • յուրաքանչյուր շահառուի ջերմատան կառուցման համար տրամադրել վարկ՝ առավելագույնը 3.0 մլրդ դրամի չափով․ • յուրաքանչյուր շահառուի կողմից կառուցվող յուրաքանչյուր մեկ ամբողջական ջերմատան մակերեսը պետք է կազմի 1 հա և ավելի․ • տրամադրվող վարկի տոկոսադրույքը կսուբսիդավորվի 10 տոկոսային...
Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է Բաղրամյան համայնքի Լեռնագոգ, Շենիկ, Արտամետ բնակավայրեր` ծանոթանալու սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։ Համայնքապետ Շանթ Առաքելյանի և ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ մարզպետը նախ այցելեց Լեռնագոգ բնակավայր։ Մարզպետին ներկայացվեց 1-ին և 12-րդ փողոցների ասֆալտապատման աշխատանքների ընթացքը, աշխատանքի ծավալները և ժամկետները։ Ենթածրագրի պայմանագրային արժեքը 57.080.790 ՀՀ դրամ է (40% կառավարության, 60% համայնքի...

Ժաննա Անդրեասյանի պարզաբանումը ուսուցիչների աշխատավարձերի վերաբերյալ 01.08.2023
Սեպտեմբերից ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն և ինֆորմատիկա առարկաները դասավանդող ուսուցիչների համար մեկ ժամի վարձատրությունը կհաշվարկվի 1,25 գործակցով կամ ամեն դասավանդած ժամի համար 25 տոկոսով ավել։ Ընդհանուր առմամբ, սա նշանակում է, որ այս առարկաների ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա շուրջ 25 տոկոսով և սա՝ անկախ կամավոր ատեստավորումից։ Իսկ ով կամավոր ատեստավորված է և հաջող արդյունք ունի, բնականաբար, այդ 25 տոկոս աճը կկիրառվի 200 հազար դրամ դրույքաչափի վրա։ Սա կկիրառվի...
ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է հետևյալ ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայության ձեռքբերման մրցույթ (ծածկագիր՝ ՏԿԵՆ-ԲՄԽԾՁԲ-2023/17ՏՀ)՝ Մ-3, ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ10+500-կմ11+400 հատված Հ-15, /Մ-5/(Նորապատ) -Արգավանդ –/Մ-3/ (Վարդանաշեն) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000 - կմ3+000 հատված Հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը՝ ժամը 17.00։...


