Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

2023 թվականի հուլիսի 1-ից կենսաթոշակների և նպաստների չափերը կբարձրանան

2023 թվականի հուլիսի 1-ից կենսաթոշակների և նպաստների չափերը կբարձրանան 29.06.2023

2023 թ․ հուլիսի 1-ից միջին ամսական և նվազագույն կենսաթոշակների, ինչպես նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը կբարձրանան։ Ըստ այդմ՝ նվազագույն կենսաթոշակի չափը սահմանվում է 36,000 դրամ (31,600 դրամի փոխարեն), աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը սահմանվում է 24,000 դրամ (21,000 դրամի փոխարեն), զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը սահմանվում է 1,750 դրամ (1,600 դրամի փոխարեն),...

«ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրի շրջանակում 2023-2024 ուստարվա վերապատրաստման և մենթորության ծրագիր մշակելու և իրականացնելու հրավեր

«ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրի շրջանակում 2023-2024 ուստարվա վերապատրաստման և մենթորության ծրագիր մշակելու և իրականացնելու հրավեր 28.06.2023

«ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրի շրջանակում 2023-2024 ուստարվա վերապատրաստման և մենթորության ծրագիր մշակելու և իրականացնելու հրավեր Ծրագիրը նախատեսված է «Մաթեմատիկայի» և «Թվային գրագիտություն և համակարգչային գրագիտություն» (ԹԳՀԳ) առարկաների ավելի քան 30 ուսուցիչների, ինչպես նաև ոլորտի մասնագետների համար։ Դիմելու վերջնաժամկետը 2023 թվականի հուլիսի 7-ն է։ Նախքան հայտերի և փաստաթղթերի վերջնական ներկայացումը՝ դիմորդները կարող են պահանջել առցանց...

Ընդլայնվել է պետության կողմից անվճար տրամադրվող դեղերի ցանկը

Ընդլայնվել է պետության կողմից անվճար տրամադրվող դեղերի ցանկը 28.06.2023

Ընդլայնվել է պետության կողմից անվճար տրամադրվող դեղերի ցանկը: Նախագծի ընդունմամբ` սոցիալական կամ հատուկ խմբերում ընդգրկված 220 000 շահառուների դեղերով ապահովման մակարդակը կբարձրանա, կյանքի որակը կբարելավվի և կթեթևանա պացիենտների կողմից դեղամիջոցներին հատկացվող ֆինանսական բեռը: Աղբյուր՝ ՀՀ առողջապահության նախարարություն 

Արմավիրի մարզի Սարդարապատի հուշահամալիրում  մեկնարկեց 2023 թվականի ամառային զորակոչը

Արմավիրի մարզի Սարդարապատի հուշահամալիրում մեկնարկեց 2023 թվականի ամառային զորակոչը 27.06.2023

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը մասնակցել է մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման արարողությանը։ Հանդիսավոր Արարողությանը ներկա են եղել նաև մարզի ուժային կառույցների ղեկավարները, համայնքապետերն ու նորակոչիկների հարազատները: Չխախտելով ավանդույթը՝ պարտադիր զինվորական ծառայության մեկնողները մարզպետի գլխավորությամբ ծաղիկներ խոնարհեցին Սարդարապատի հուշահամալիրում: Այնուհետև ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ ներկաներին ողջունեց և նորակոչիկներին բարի...

Սեմինար-խորհրդակցություն՝ Արմավիրի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների  ռուսաց լեզվի ուսուցիչների հետ

Սեմինար-խորհրդակցություն՝ Արմավիրի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների ռուսաց լեզվի ուսուցիչների հետ 27.06.2023

Այսօր «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի Ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոնը ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանի գլխավորությամբ սեմինար-խորհրդակցություն անցկացրեց Արմավիրի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների ռուսաց լեզվի ուսուցիչների հետ։ ​ Հանդիպման վերջում դպրոցներին նվիրաբերվեցին ռուս պոետների՝ Հայաստանին հասցեագրված բանաստեղծությունների գրքերը:

Ի՞նչպես վճարել բժշկական ծառայությունների դիմաց անկանխիկ

Ի՞նչպես վճարել բժշկական ծառայությունների դիմաց անկանխիկ 27.06.2023

2023 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոնների բժշկական հաստատություններում մատուցված բոլոր բժշկական ծառայությունների դիմաց կատարվող վճարումներն ընդունվելու են միայն անկանխիկ եղանակով: Հանրապետության այլ բնակավայրերի բուժկենտրոններում վճարումները անկանխիկ եղանակով կիրականացվեն 2024 թվականի հուլիսի 1-ից: Երևանում գործող բժշկական կենտրոններում տրամադրված ծառայությունների դիմաց վճարումները անկանխիկ ձևով են ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից: 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-07 18:00:04