Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

2023 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի համար խնամքի նպաստ կտրամադրվի նաև չաշխատող քաղաքաբնակ (կամ խնամքի արձակուրդում չգտնվող) ծնողներին

2023 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի համար խնամքի նպաստ կտրամադրվի նաև չաշխատող քաղաքաբնակ (կամ խնամքի արձակուրդում չգտնվող) ծնողներին 26.10.2022

2023 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի համար խնամքի նպաստ կստանան նաև չաշխատող քաղաքաբնակ (կամ խնամքի արձակուրդում չգտնվող) ծնողները․ «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է Ազգային ժողովի կողմից։ Գործող կարգավորումների համաձայն՝ խնամքի նպաստ նշանակվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողին, ինչպես նաև երեխայի ծննդյան...

Էջմիածնում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրման արարողությունը

Էջմիածնում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրման արարողությունը 25.10.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կառավարության մեծաթիվ անդամների, տարբեր բնագավառների ներկայացուցիչների հետ Էջմիածին քաղաքում այսօր մասնակցել է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրման արարողությանը: Մրցաշարն անցկացվել է Արմավիրի մարզի Փարաքար-Էջմիածին մայրուղին ընդգրկող ճանապարհահատվածում՝ 3 տարիքային խմբով, ինչպես նաև առանձին գործող աթլետ մարզիկների խմբով. 1-ին տարիքային խումբ՝ 15-17...

Խաղահրապարակի բացում Արմավիրի երեխայի զարգացման և վերականգնողական կենտրոնի այգում

Խաղահրապարակի բացում Արմավիրի երեխայի զարգացման և վերականգնողական կենտրոնի այգում 24.10.2022

ՀՀ Արմավիրի մարզպետարան-մասնավոր հատված համագործակցության արդյունքում «Արմավիր» բժշկական կենտրոնի երեխայի զարգացման և վերականգնողական բաժանմունքի այգում կառուցվել է խաղահրապարակ, որի բացման արարողությանն այսօր ներկա է գտնվել մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը: Ողջունելով ներկաներին՝ մարզպետը շնորհակալություն է հայտնել բոլոր բարերարներին, ընկերներին, ովքեր իրենց ներդրումն ու օժանդակությունն են ունեցել խաղահրապարակը կյանքի կոչելու գործում: Բարձր գնահատելով նման հայրենանվեր աշխատանքը՝...

Արմավիրի մարզի հայուհիների շնորհիվ նվաճումներ են գրանցվել հայկական սպորտում

Արմավիրի մարզի հայուհիների շնորհիվ նվաճումներ են գրանցվել հայկական սպորտում 24.10.2022

ՀՀ Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակչուհի Անի Հովսեփյանի շնորհիվ հայկական բռնցքամարտում պատմական արդյունք է գրանցվել: Նա Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ավարտին մոտեցող բռնցկամարտի Եվրոպայի առաջնության 70 կգ քաշայինների եզրափակչում 4:1 հաշվով առավելության է հասել Իռլանդիայի ներկայացուցիչ Քրիստինա Դեսմոնի նկատմամբ և արժանացել Եվրոպայի մեծահասակների չեմպիոնի կոչմանը: Արմավիրի քաղաքի մարզուհի 63 կգ քաշային Սոնա Հարությունյանն էլ մրցել է վրացի Տեկլե Լամինիձեի հետ ու հաղթել 5:0 հաշվով՝ դառնալով...

Կմեկնարկեն «Արմավիր» ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքի մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքները

Կմեկնարկեն «Արմավիր» ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքի մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքները 20.10.2022

Այսօր տեղի ունեցած կառավարության նիստում գործադիրը հավանություն է տվել Արմավիրի «Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը ՀՀ պետական բյուջեից ֆինանսական միջոցներ հատկացնելու վերաբերյալ որոշման նախագծին, ըստ որի կհիմնանորոգվի բժշկական կենտրոնի՝ երկար տարիներ լքված ինֆեկցիոն բաժանմունքի մասնաշենքը՝ նոր շունչ հաղորդելով վարակիչ հիվանդությունների բուժօգնության ծառայությունների մատուցման որակին: Հավելենք, որ ՀՀ Արմավիրի...

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը շարունակում է ծանոթանալ մարզում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի ընթացքին

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը շարունակում է ծանոթանալ մարզում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի ընթացքին 18.10.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը շարունակվող համայնքային այցերի շրջանակում այսօր այցելել է Խոյ միավորված համայնքի Մոնթեավան, Շահումյան, Այգեշատ, Աղավնատուն, Ծաղկալանջ, Արագած բնակավայրեր, ծանոթացել ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, քննարկել 2022 թվականի համար համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված աշխատանքներն ու համայնքային նշանակության խնդիրները: Խոյ խոշորացված համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի և մարզպետարանի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ մարզպետն այցելել է...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-11 08:38:41