Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն Արմավիրի քաղաքային մարզադաշտում այսօր ներկա է գտնվել մարզի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների միջև հուլիսի 18-ից մեկնարկած ֆուտբոլի առաջնության եզրափակիչ խաղին: Ինչպես տեղեկացրել էինք, ֆուտբոլի առաջնությունն իրականացվել է մարզպետի նախաձեռնությամբ, իսկ կազմակերպչական աշխատանքներն ապահովել է մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը: Մարզպետարանի և միավորված համայնքապետարանների թիմերի միջև 9-ը օր տևած...

Մարզպետը ներկա է գտնվել Ակնալճի նորակառույց եկեղեցու օծման արարողությանը 30.07.2022
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրում այսօր ներկա է գտնվել Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու օծման արարողությանը՝ հանդիսապետությամբ Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի: Բազիլիկ ոճով նախագծված եկեղեցին կառուցվել է ակնալիճցիների նախաձեռնությամբ և ջանքերով: Եկեղեցու օծման արարողության ավարտին մարզպետը ծաղիկներ է խոնարհել հանուն հայրենիքի պաշտպանության զոհված ակնալիճցի քաջորդիների շիրիմներին և նրանց հիշատակը հավերժացնող...
ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին և Արմավիր քաղաքներում տեղի է ունեցել «Արմավիրի երիտասարդների տուն» և «Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնների բացման հանդիսավոր արարողությունը: Կենտրոնների ստեղծմանը 2022 թ.-ին ձեռնամուխ են եղել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ Ճապոնիայի կառավարության, Էջմիածնի և Արմավիրի համայնքապետարանների աջակցությամբ: Բաց երիտասարդական կենտրոնները Էջմիածնի...

Ամփոփվել է մարզպետի նախաձեռնությամբ անցկացվող մինի ֆուտբոլի առաջնությա ն կիսաեզրափակիչ փուլը 28.07.2022
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ հուլիսի 18-ից Արմավիրի քաղաքային մարզադաշտում անցկացվել է մինի ֆուտբոլի առաջնություն, որին մասնակցել են Արմավիրի մարզպետարանի և միավորված յոթ համայնքապետարանի թիմերը՝ յուրաքանչյուրը 2 ենթախմբով: Մրցաշարերը կազմակերպել է մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը: Խմբային երկու փուլի խաղերի ավարտից հետո առաջնության կիսաեզրափակիչ փուլ են անցել «Ա» խմբից Արմավիրի և Արաքսի, իսկ «Բ» խմբից՝ Մեծամորի...

Մարզպետը հետևել է Արմավիր համայնքի Աբովյան փողոցում սուբվենցիոն ծրագրով մեկնարկած շինաշխատանքներին 27.07.2022
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանի, մարզպետարանի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այսօր այցելել է Արմավիր քաղաքի Աբովյան փողոց, ծանոթացել 2022 թվականի համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով Չարենց-Բաղրամյան ճանապարհահատվածի նորոգման աշխատանքներին: Մարզպետին զեկուցվել է, որ ծրագրի պայմանագրային արժեքը 88 մլն 400 հազ. դրամ է, որի 35%-ը համաֆինանսավորվում է պետության կողմից: Միաժամանակ տեղեկացվել է, որ ծրագրի...
ՀՀ Արմավիրի մարզի տարածքում հնարավոր անօրինական հանքարդյունահանման և հողօգտագործման դեպքերը բացահայտելու, նրանց գործունեությունը դադարեցնելու և մեղավոր անձանց օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու նպատակով մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի հունիսի 7-ի համապատասխան որոշմամբ մարզպետարանի աշխատակիցներից կազմված աշխատանքային խումբը վերջին շրջանում մշտադիտարկումներ է իրականացրել մարզի վարչական տարածքում գտնվող հողային ֆոնդի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային...


