Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

44-օրյա պատերազմի տարելիցին հարգանքի տուրք՝ հերոս հայորդների հիշատակին։ 27.09.2021
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ այսօր այցելել է Բամբակաշատ և Նոր Արմավիր համայնքներ՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված հայորդիների հիշատակին: Մարզպետը և ԳՇ պետը ծաղիկներ և ծաղկեպսակ են դրել հերոս հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարաձաններին, գլուխ խոնարհել նրանց հիշատակի առջև: Պաշտոնյաները հանդիպել են նաև Բամբակաշատ և Նոր Արմավիր համայնքներից Արցախյան 3-րդ պատերազմում զոհվածների...

Ջանֆիդա համայնքի Վ. Սարգսյանի անվան մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են 25.09.2021
Սուբվենցիոն ծրագրով ավարտվել են Ջանֆիդա համայնքի Վ. Սարգսյանի անվան մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները: Շինարարական աշխատանքներն իրականացվել են «ԱԳԱԹ-777» ՍՊԸ-ի կողմից: Նշենք, որ 1969 թվականին կառուցված մանկապարտեզը երբևէ չի վերանորոգվել և 2019 թվականից դադարել է գործել: Մանկապարտեզի շենքի օպտիմալ շահագործման համար փոխվել է մուտքի դուռը, հատակը բետոնապատվել և սալիկապատվել է, աստիճանները նորոգվել են, կառուցվել է բաց պատշգամբ, փոխվել են ջրագծերը, դռները, պատուհաններն...

Փարաքար համայքում 2021 թվականի համար հաստատված 3 սուբվենցիոն ծրագրից մեկով նախատեսված Ի.Գասպարյան, Մեքենագործների և Վ.Մամիկոնյան փողոցների ասֆալտապատման աշխատանքները մեկնարկել են: Շինարարական աշխատանքներն իրականացվում են «ՇԻՆՊԼՅՈՒՍ» ՍՊԸ-ի կողմից: Ծրագրի շրջանակում Մեքենագործների և Վ.Մամիկոնյան փողոցների 0.9 կմ, իսկ Ի.Գասպարյան փողոցի 0.17 կմ հատված կապիտալ կասֆալտապատվի: Կբարեկարգվի նաև Թաիրովի 6-րդ և 7-րդ շենքերի 2000 քմ բակայան հատվածը: Հիշեցնենք, որ սուբվենցիոն...

Մարզպետը հանդիպել է խաղողագործների հետ 22.09.2021
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր հանդիպել է խաղողագործների հետ, նրանց ներկայացրել մթերման գործընթացում առաջացած խնդիրների լուծմանն ուղղված Կառավարության հետ համատեղ Արմավիրի մարզպետարանի կողմից իրականացվող աշխատանքները: Մարզպետը նախ տեղեկացրել է, որ 2021 թվականի գյուղատնտեսական տարում մարզում առկա է տեխնիկական խաղողի 4500 հա բերքատու այգի՝ 80-85 հազ. տոննա բերքատվությամբ: Ըստ նրա՝ մարզում այժմ խաղողի մթերում է իրականացնում գործող յոթ ընկերությունից 6-ը, բացառությամբ՝...

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի, հանրապետական գործադիր մարմինների Արմավիրի մարզային ստորաբաժանումների պատասխանատուների, Արմավիրի թեմի հոգևորականների և ՏԻՄ ներկայացուցիչների հետ Արցախյան հերոսամարտին և 44-օրյա պատերազմի հերոսներին նվիրված Էջմիածնի հուշապուրակում այսօր ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակին նվիրված Արցախյան 3-րդ պատերազմի զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառմանը: Ոգեկոչման միջոցառման մասնակիցները նախ...

Մեծարման ցերեկույթ՝ նվիրված 44-օրյա պատերազմի մասնակից և զորացրված զինծառայողներին 17.09.2021
Արմավիր քաղաքի թիվ 1 մշակույթի տանն այսօր տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից և զորացրված զինծառայողների մեծարման ցերեկույթ, որին ներկա են գտնվել Արմավիրի մարզպետի տեղակալ Վահրամ Խաչատրյանը, Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը, Էջմիածնի փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանը, Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ, ՏԻՄ և կրթական հաստատությունների պատասխանատուներ, մեծաթիվ արմավիրցիներ: Միջոցառման սկիզբն ազդարարվել է մեկ րոպե լռությամբ...