Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Կսալարկվի Լուկաշին համայնքի Հունան Ավետիսյան փողոցի 400 մ երկարությամբ հատվածը 23.06.2021
Կսալարկվի Լուկաշին համայնքի Հունան Ավետիսյան փողոցի 400 մ երկարությամբ հատվածը. Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակում սալարկվող փողոցում են տեղակայված դպրոցը, համայնքապետարանը, փոստային բաժանմունքը, մանկապարտեզը: Ծրագրի իրականացմամբ հարմարավետ տեղաշարժ կապահովվի հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար, կանհետանա հատկապես անձրևից ու ձնհալից հետո առաջացող ցեխը, իսկ նորմալ եղանակային...

Գետաշենի միջնակարգ դպրոցի բարեկամ-գործընկերների աջակցությամբ իրականացվում են հետևյալ ծրագրերը 22.06.2021
ՀՀ Արմավիրի մարզի Գետաշենի միջնակարգ դպրոցի բարեկամ-գործընկերների աջակցությամբ իրականացվում են հետևյալ ծրագրերը. «Հայաստանի մանուկներ» (COAF) բարեգործական հիմնադրամի կողմից վերանորոգվում է դպրոցի մարզադահլիճը: «Դասավանդի՛ր, Հայաստան» (Teach For Armenia) կազմակերպության կողմից դպրոցում կառուցվում է բազմապրոֆիլ, ուսումնաարտադրական, տեխնոլոգիական արհեստանոց: 〰️〰️〰️〰️〰️〰️〰️ ✅ Հավելենք, որ ամերիկահայ բարերար Թելմա Լանդհորյանի կողմից...

Մերձավան համայնքի Երիտասարդության փողոցը կգազաֆիկացվի. ևս 70 շահառու կապահովվի կապույտ վառելիքով 22.06.2021
Մերձավան համայնքի Երիտասարդության փողոցը կգազաֆիկացվի. ևս 70 շահառու կապահովվի կապույտ վառելիքով Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետություն-համայնք համաֆւնանսավորման սուբվենցիոն ծրագրով Մերձավան համայնքի 1338.5 մ երկարությամբ Երիտասարդության փողոցը կգազաֆիկացվի Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում կիրականացվի փոսերի քանդում, ավելորդ գրունտի հարթեցում, տեղափոխում, հենասյուների տեղադրում, պողպատե խողովակաշարի անցկացում, ստորգետնյա մետաղական...

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորանքի խոսքը՝ Բուժաշխատողների օրվա կապակցությամբ 21.06.2021
Սիրելի բուժաշխատողներ, առողջապահության համակարգի հարգարժան աշխատակիցներ, Արմավիրի մարզի բնակչության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ և խորին շնորհակալություն հայտնում անմնացորդ նվիրումի և բուժսպասարկումը բարձր մակարդակով իրականացնելու համար: Դեռ նախորդ տարեսկզբին ստեղծված իրավիճակը՝ պայմանավորված համավարակով, կրկին ապացուցեց, որ բժիշկը ոչ թե մասնագիտություն է, այլ՝ կոչում, որին արժանանում են միայն նրանք, ովքեր պատրաստ են անձնազոհության՝...

Թաիրովի միջնակարգ դպրոցը կապահովվի լոկալ ջեռուցման համակարգով 19.06.2021
ՀՀ Արմավիրի մարզպետարանի անմիջական միջնորդությամբ ՀՀ կառավարությունը դրամական միջոցներ է հատկացրել Թաիրովի միջնակարգ դպրոցն ամբողջությամբ լոկալ ջեռուցման համակարգով ապահովելու նպատակով: Նախատեսվող ծրագրի արդյունքում կրթօջախում ուսումնական գործընթացը կիրականցվի առավել նպաստավոր պայմաններում՝ չխոչընդոտելով դասապրոցեսների լիարժեք ընթացքին:

Արևիկ համայնքի 31-րդ փողոցի ներհամայնքային ոռոգման ցանցը կհիմնանորոգվի 18.06.2021
Կհիմնանորոգվի Արևիկ համայնքի 31-րդ փողոցի ներհամայնքային ոռոգման ցանցը. շուրջ 40 հա տնամերձ հողատարածքների ոռոգումը հնարավոր կլինի իրականացնել ոռոգման միասնական համակարգի միջոցով Դեռևս խորհրդային տարիներին Արևիկ համայնքում անցկացված ոռոգման համակարգը դաշտային հատվածում պահպանել է իր կենսունակությունը, սակայն ներհամայնքային բնակելի հատվածում շահագործվում է համակարգի 10 %-ը: Շուրջ 319 գծմ երկարությամբ ներհամայնքային ոռոգման ցանցի ջրատարի հիմնանորոգման համար նախատեսվում է իրականացնել...