Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Դալարիկում 5 սուբվենցիոն ծրագիր կիրականացվի 14.07.2021
Դալարիկում համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետություն-համայնք համաֆինանսավորման #սուբվենցիոն ծրագրի շրջանակում կիրականացվի առաջնային կարևորություն ունեցող 5 ծրագիր. Կվերակառուցվեն 9 և 11 բազմաբնակարան շենքերի տանիքները, Օրջոնիկիձեի, Երիտասարդական, Գորկու և Շահումյան փողոցներում ոռոգման ներտնտեսային բաց և փակ ցանց կկառուցվի Կասֆալտապատվեն Կոմիտաս և Երիտասարդական փողոցները Կհիմնանորոգվի հանդիսությունների սրահը...

Երվանդաշատ համայնքը գյուղատնտեսական աշխատանքների իրականացման համար գյուղտեխնիկա ձեռք կբերի 13.07.2021
Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Երվանդաշատ համայնքը ձեռք կբերի գյուղտեխնիկա՝ նախատեսված գյուղատնտեսական աշխատանքների համար: Ծրագրով ձեռք կբերվեն հետևյալ մեքենասարքավորումները. ◾️Տրակտոր Բելառուս-892.2, որը նախատեսված է կախովի, կիսակախովի գործիքներով և կցորդով մեքենաներով գյուղատնտեսական տարբեր աշխատանքներ կատարելու համար: ◾️Գութան 3 խոփ, որը նախատեսված է հացաբուսային և տեխնիկական կուլտուրաների միջև 27 սմ...

Հավանության է արժանացել սուբվենցիոն ծրագրի ևս 16 հայտ 13.07.2021
ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել Արմավիրի մարզի համայնքների սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի ևս 16 հայտ, այդ թվում՝ 11-ը պայմանով. o Առատաշեն համայնքի Մ․Մաշտոց փողոցից դեպի Տարոնիկ հատվածի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգման աշխատանքներ: o Արտիմետ համայնքի ոռոգմոն ցանցի կառուցում: o Արտամետ համայնքում գյուղատնտեսական աշխատանքների համար գյուղ.տեխնիկայի ձեռքբերում: o Գեղակերտ համայնքի վերականգնվող խորքային հորերեր և ոռոգման...

Քարակերտ համայնքի 6 փողոցում 7245 քմ ասֆալտապատում կիրականացվի 12.07.2021
Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Քարակերտ համայնքի 6 փողոցում 7245 քմ ասֆալտապատում կիրականացվի. Ավ. Իսահակյան - 1390քմ Մ. Սարյան - 242,5 քմ Կամոյի - 1355 քմ Հ. Շիրազ - 967,5 քմ Հր. Քոչար - 1395 քմ Ե. Չարենց - 1895 քմ Վերոնշյալ ներհամայնքային ճանապարհները գրեթե ծածկույթ չունեն: Համայնքային միջոցներով պարբերաբար փոսալցում է իրականացվում, ինչն էլ խնդրի կարճատև և ոչ...

Ներկայացվել է Հայաստանում զբաղվածության պետական քաղաքականությունը 12.07.2021
ՏԻՄ-երի և Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների (ՄՍԾՏԿ) համագործակցության արդյունքում քաղաքացիների զբաղվածության ապահովումը խթանելուն վերաբերող հարցերի շուրջ ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ գլխավորությամբ Արմավիրի մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանի և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի: Խորհրդակցության ընթացքում մասնավորապես ներկայացվել է զբաղվածության պետական քաղաքականությունը, այդ թվում՝ ՀՀ պետական...

Արգավանդում ևս 200 տնտեսություն տնամերձ հողատարածքները լիարժեք մշակելու հնարավորություն կունենա 09.07.2021
Արգավանդ համայնքում կիրականացվեն 575 մ երկարությամբ ոռոգման ցանցի հիմնանորոգման աշխատանքներ. շուրջ 200 տնտեսություն տնամերձ հողատարածքները լիարժեք մշակելու հնարավորություն կունենա Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետություն-համայնք համաֆինանսավորման #սուբվենցիոն ծրագրի շրջանակում Արգավանդ համայնքի ոռոգման մայր ջրանցքի 1-ին փողոցի 575 մ երկարությամբ հատվածի վերակառուցման արդյունքում հին, քայքայված խողովակները կփոխարինվեն նորերով՝ ապահովելով լիարժեք...