Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Արմավիրում «Ռուսական կենտրոն» է բացվել 08.07.2021
ՀՀ Արմավիրի մարզպետարանի և Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի միջև ս.թ. փետրվար ամսին կնքված համագործակցության հուշագրի շրջանակում Արմավիրի մշակույթի տանը «Ռուսական կենտրոն» է բացվել: Կենտրոնի բացմանը ներկա են գտնվել ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, Արմավիրի թեմակալ առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, Արմավիրի...

Կվերակառուցվի և կընդլայնվի Մարգարա համայնքի փողոցների արտաքին լուսավորության ցանցը 08.07.2021
Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակում Մարգարա համայնքի փողոցների արտաքին լուսավորության ցանցը կվերակառուցվի և կընդլայնվի, համայնքը կապահովվի սենսորային համակարգով գործող ժամանակակից լեդ լուսարձակներով: Ծրագրի իրականացմամբ համայնքը կունենա հիմնանորոգված գիշերային լուսավորություն, երթևեկության համար հարմարավետ փողոցներ, կբարելավվի համայնքի բնակիչների սոցիալ-տնտեսական վիճակը: Ծրագրի շահառուների թիվը 1300 է: Աշխատանքների...

Բաղրամյան համայնքում 2 սուբվենցիոն ծրագիր կիրականացվի 07.07.2021
Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակում Բաղրամյան (Վաղարշապատի տ.) համայնքում կլուծվեն առաջնային կարևորություն ունեցող հետևյալ խնդիրները՝ 1. Կվերակառուցվի խմելու ջրամատակարարման բաշխիչ ցանցը 2. Կվերանորոգվի համայնքի բուժամբուլատորիան Բաղրամյան համայնքի խմելու ջրամատակարարման համակարգը կառուցվել 1970-ական թվականներին՝ պողպատյա և թուջե խողովակներով: Երկար տարիների շահագործումից...

Արշալույսում 10 հակակարկտային կայան կտեղադրվի 06.07.2021
Արշալույս համայնքում 10 հակակարկտային կայան կտեղադրվի. շուրջ 700 հա հողատարածք կպաշտպանվի աղետալի կարկուտից Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակում նախատեսվող աշխատանքները կնպաստեն գյուղատնտեսության զարգացմանը և բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը: Ծրագրի շահառուների թիվը 4141 է: Աշխատանքների իրականացման ընթացքում կստեղծվի 10 ժամանակավոր աշխատատեղ:

Տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը 02.07.2021
ՀՀ Արմավիրի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը` մասնակցությամբ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի, Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավարի և ռազմական ոստիկանության Էջմիածնի ռազմական ոստիկանության բաժնի պետի: Արմավիրի մարզային զորակոչային հանձնաժողովը, նիստի ընթացքում...

Նորավանում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձան կկառուցվի 02.07.2021
Նորավանի համայնքապետարանի հարակից տարածքում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձան կկառուցվի: Հուշարձանը կկառուցվի պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակում: Այս ձեռնարկով համայնքում վառ կպահվի հանուն Հայրենիքի պաշտպանության իրենց կյանքը զոհած հայորդիների հիշատակը: Հավելենք, որ համայնքապետարանի հարակից տարածքը նախորդ տարի բարեկարգվել է նույն ծրագրի շրջանակում և այն ապահովվել է նաև ունիվերսալ խաղահրապարակով: