Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սուրեն Պապիկյանը մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել

Սուրեն Պապիկյանը մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել 07.03.2020

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր անցկացրել է մարզպետների հետ հերթական խորհրդակցությունը, որին մասնակցել է նաև Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։ Խորհրդակցության մեկնարկին Շրջակա միջավայրի նախարարի առաջարկությամբ անդրադարձ է կատարվել կառավարության՝ մինչև 2020 թվականի 10-րդ ամսի 10-րդ օրը հանրապետությունում 10 մլն ծառ տնկելու ծրագրին․ «Հիմնական միջոցառումը տեղի է ունենալու հոկտեմբերի 10-ին։ Այդ օրը քաղաքացիները կամավոր սկզբունքով ծառեր...

Կառավարությունում քննարկվել են սպանդանոցներին վերաբերող հարցեր

Կառավարությունում քննարկվել են սպանդանոցներին վերաբերող հարցեր 07.03.2020

Մարզպետների և շահագրգիռ պետական մարմինների ղեկակարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ Կառավարությունում այսօր տեղի է ունեցել սպանդանոցների վերաբերյալ քննարկում, որը գլխավորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյան: Քննարկման հիմնական թեման սպանդանոցների գործունեության հետ կապված խոչընդոտների բացահայտումն ու տարբեր օղակներում առկա խնդիրների վերհանումն էր: Փոխվարչապետը հանդիպման սկզբում նշել է, որ ակնկալվում է հանդիպման արդյունքներով բացահայտել բոլոր այն հատվածները, որոնք կանոնակարգման ենթակա...

Մարտի 9-ից դասերը կվերսկսվեն

Մարտի 9-ից դասերը կվերսկսվեն 05.03.2020

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Առողջապահության նախարարությունից հատուկ ցուցումներ չի ստացել, հետևաբար, ուսումնական հաստատություններում մարտի 9-ից դասերը կվերսկսվեն: Այս մասին ՀՀ կառավարության մարտի 5-ի նիստում հայտարարել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նա նաև տեղեկացրել է, որ ամենօրյա կապի մեջ է Առողջապահության նախարարի հետ: Առաջիկա օրերին ևս հանրապետությունում սուր շնչառական` կորոնավիրուսային վարակի կանխարգելման միջոցառումների շրջանակում նոր միջնորդություն...

Արմավիրի մարզում արձանագրվել է սուր շնչառական վարակներով հիվանդացության նվազում

Արմավիրի մարզում արձանագրվել է սուր շնչառական վարակներով հիվանդացության նվազում 03.03.2020

ՀՀ Արմավիրի մարզպետարանը մարզի բժշկական հաստատություններից հավաքագրել և վերլուծվել է սուր շնչառական վարակներով հիվանդների ընդհանուր թիվը` արձանագրելով հիվանդացության դեպքերի նվազում. եթե փետրվարի 3-ի դրությամբ սուր շնչառական վարակներով հիվանդները 158-ն էին, ապա այսօր` 107-ը: 

Վարչապետի մոտ քննարկվել են կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները

Վարչապետի մոտ քննարկվել են կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները 02.03.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է Հայաստանում, նաև աշխարհում և տարածաշրջանում կորոնավիրուսի տարածվածության վերաբերյալ ընթացիկ վիճակագրական տվյալները: Նա նշել է, որ այս պահին Հայաստանում իրավիճակը երեկվա համեմատ նույնն է՝ 1 հաստատված դեպք և 31 կարանտինի մեջ գտնվող անձինք, որոնց բոլորի...

Գարնանային արձակուրդները տեղափոխվել  են մարտի 2-ից 8-ը

Գարնանային արձակուրդները տեղափոխվել են մարտի 2-ից 8-ը 02.03.2020

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան. Որոշում ենք կայացրել մարտի վերջին նախատեսված դպրոցական գարնանային արձակուրդները տեղափոխել մարտի 2-ից 8-ը ներառյալ: Խոսքը վերաբերում է. նախադպրոցական ուսումնական հաստատություններին դպրոցներին քոլեջներին արվեստի դպրոցներին ուսումնարաններին բուհերին Ուսումնական հաստատությունների ղեկավարները համապատասխան հրամանը կստանան այսօր առավոտյան: Կառավարությունն ու շտաբն այս ընթացքում կուսումնասիրեն իրավիճակը, և...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35