Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն Արմավիրի 5-րդ դպրոցում ներկա է գտնվել գրքին ու ընթերցանությանը նվիրված միջոցառմանը՝

Մարզպետն Արմավիրի 5-րդ դպրոցում ներկա է գտնվել գրքին ու ընթերցանությանը նվիրված միջոցառմանը՝ 05.10.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանի հետ Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցում այսօր ներկա է գտնվել գրքին ու ընթերցանությանը նվիրված միջոցառմանը, որի ընթացքում կրթօջախի սաները հանդես են եկել ռուս գրականությունն ու պոեզիան ներկայացնող գրական-գեղարվեստական կատարումներով: Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին՝ մարզպետ...

Ոգեկոչման միջոցառում՝ նվիրված ՊՆ մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան Արմավիրի ուսումնական զորամասի նախկին հրամանատար, Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Վահագն Ասատրյանի հիշատակին

Ոգեկոչման միջոցառում՝ նվիրված ՊՆ մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան Արմավիրի ուսումնական զորամասի նախկին հրամանատար, Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Վահագն Ասատրյանի հիշատակին 03.10.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի, Արմավիրի քաղաքապետի, հանրապետական գործադիր մարմինների մարզային կառուցների ղեկավարների, Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների պատասխանատուների հետ այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան Արմավիրի ուսումնական զորամաս, ներկա գտնվել զորամասի նախկին հրամանատար, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված և «Հայաստանի ազգային...

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորանքի խոսքը Ազգային փոքրամասնությունների օրվա կապակցությամբ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորանքի խոսքը Ազգային փոքրամասնությունների օրվա կապակցությամբ 03.10.2021

Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ ի սրտե և լավագույն ցանկություններով շնորհավորում եմ Արմավիրի մարզում և մեր հանրապետության տարբեր հատվածներում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին՝ եզդիներին, հույներին, հրեաներին, ասորիներին ու քրդերին: Հարգելի բարեկամներ, ես համոզված եմ, որ Հայաստանն իր ջերմ և հյուրընկալ առանձնահատկությամբ հարազատ բնակավայր ու ապահով տանիք է դարձել Ձեզ համար: Առաջին հայացքից կարող է թվալ, որ, ապրելով նույն երկրում, պետք է ունենալ ընդհանուր...

Մարզպետ մասնակցել է «Գյուղական համայնքների զարգացում» թեմայով երկրորդ ամենամյա համաժողովին

Մարզպետ մասնակցել է «Գյուղական համայնքների զարգացում» թեմայով երկրորդ ամենամյա համաժողովին 02.10.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը Լոռու մարզի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում այսօր մասնակցել է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ), ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի (ՄԱԶԾ) համատեղ կազմակերպած «Գյուղական համայնքների զարգացում» թեմայով երկրորդ ամենամյա համաժողովին: Համաժողովին մասնակցել են պետական պաշտոնյաներ, գյուղական համայնքների...

Աղավնատուն համայնքում սպորտային համալիր է բացվել

Աղավնատուն համայնքում սպորտային համալիր է բացվել 01.10.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի հետ այսօր Աղավնատուն համայնքում ներկա է գտնվել դպրոցի տարածքում կառուցված սպորտային համալիրի բացմանը: Արհեստական խոտածածկով ֆուտբոլի դաշտ, թենիսի կորտ, բասկետբոլի, վոլեյբոլի, թեթև ատլետիկայի խաղահրապարակ, ուսուցողական վարժական հարմարությունների սրահ, հանդերձարաններ և 300 նստատեղ ունեցող սպորտային համալիրը կառուցվել է համայնքի բնակիչ, մոսկվայաբնակ Վահան Ավագյանի բարերարությամբ և կրում է...

Եղեգնուտում սուբվենցիոն ծրագրով նախատեսված ճանապարհաշինական աշխատանքները մեկնարկել են

Եղեգնուտում սուբվենցիոն ծրագրով նախատեսված ճանապարհաշինական աշխատանքները մեկնարկել են 30.09.2021

Սուբվենցիոն ծրագրով սկսվել են Եղեգնուտ համայնքի կենտրոնական, 1-ն, 3-րդ, 5-րդ փողոցների և միջփողոցային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները։ Ծրագրի շրջանակում կասֆալտապատվի 2,12 կմ երկարությամբ ճանապարհ՝ հարմարավետ և անվտանգ երթևեկ ապահովելով հետիոտների և տրանսպորտային միջոցների համար: Ասֆալտապատման աշխատանքների ընթացքում կապահովվի 20 ժամանակավոր աշխատատեղ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-25 17:50:26