Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ներկա է գտնվել եզդիական տոնակատարությանը 29.09.2021
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը եզդիների հոգևոր և աշխարհիկ առաջնորդ ընտանիքի ներկայացուցիչ միր Ըսմաթ Թահսին Սայիդ բեկի, Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Բաքոյանի, հայ և եզդի հոգևորականների, այլ պաշտոնյաների ու աշխարհի տարբեր երկրներից ժամանած մեծաթիվ հյուրերի հետ Ակնալիճ համայնքում այսօր ներկա է գտնվել եզդիական հոգևոր կենտրոնի հիմնադրաման 9-րդ, «Տաուսե Մալաք և յոթ հրեշտակներ» անվանակիր Սուրբ տաճարի կառուցման 3-րդ տարվան նվիրված միջոցառմանը: Ողջունելով ներկաներին...

Հուշարձանի բացում և հարգանքի տուրք՝ Մուսալեռ համայնքում 27.09.2021
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Նարեկ Մկրտչյանի հետ Մուսալեռ համայնքում ներկա է գտնվել Արցախյան 3-րդ պատերազմում զոհված ութ, գերության մեջ գտնվող և անհետ կորած ևս երկու մուսալեռցի նվիրյալների՝ Սարգսյան Սերյոժայի, Տերտերյան Հարությունի, Դավթյան Լյովայի, Մառոզով Ալեքսեի, Զաքարյան Գեղամի, Գասպարյան Գագոյի, Իսպիրյան Գևորգի, Սնդլյան Գառնիկի, Օհանյան Ժորայի և Թովմասյան Տիգրանի սխրանքներն ու հիշատակը հավերժացնող հուշարձանի բացմանը: Նա իր...

44-օրյա պատերազմի տարելիցին հարգանքի տուրք՝ հերոս հայորդների հիշատակին։ 27.09.2021
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ այսօր այցելել է Բամբակաշատ և Նոր Արմավիր համայնքներ՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված հայորդիների հիշատակին: Մարզպետը և ԳՇ պետը ծաղիկներ և ծաղկեպսակ են դրել հերոս հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարաձաններին, գլուխ խոնարհել նրանց հիշատակի առջև: Պաշտոնյաները հանդիպել են նաև Բամբակաշատ և Նոր Արմավիր համայնքներից Արցախյան 3-րդ պատերազմում զոհվածների...

Ջանֆիդա համայնքի Վ. Սարգսյանի անվան մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են 25.09.2021
Սուբվենցիոն ծրագրով ավարտվել են Ջանֆիդա համայնքի Վ. Սարգսյանի անվան մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները: Շինարարական աշխատանքներն իրականացվել են «ԱԳԱԹ-777» ՍՊԸ-ի կողմից: Նշենք, որ 1969 թվականին կառուցված մանկապարտեզը երբևէ չի վերանորոգվել և 2019 թվականից դադարել է գործել: Մանկապարտեզի շենքի օպտիմալ շահագործման համար փոխվել է մուտքի դուռը, հատակը բետոնապատվել և սալիկապատվել է, աստիճանները նորոգվել են, կառուցվել է բաց պատշգամբ, փոխվել են ջրագծերը, դռները, պատուհաններն...

Փարաքար համայքում 2021 թվականի համար հաստատված 3 սուբվենցիոն ծրագրից մեկով նախատեսված Ի.Գասպարյան, Մեքենագործների և Վ.Մամիկոնյան փողոցների ասֆալտապատման աշխատանքները մեկնարկել են: Շինարարական աշխատանքներն իրականացվում են «ՇԻՆՊԼՅՈՒՍ» ՍՊԸ-ի կողմից: Ծրագրի շրջանակում Մեքենագործների և Վ.Մամիկոնյան փողոցների 0.9 կմ, իսկ Ի.Գասպարյան փողոցի 0.17 կմ հատված կապիտալ կասֆալտապատվի: Կբարեկարգվի նաև Թաիրովի 6-րդ և 7-րդ շենքերի 2000 քմ բակայան հատվածը: Հիշեցնենք, որ սուբվենցիոն...

Մարզպետը հանդիպել է խաղողագործների հետ 22.09.2021
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր հանդիպել է խաղողագործների հետ, նրանց ներկայացրել մթերման գործընթացում առաջացած խնդիրների լուծմանն ուղղված Կառավարության հետ համատեղ Արմավիրի մարզպետարանի կողմից իրականացվող աշխատանքները: Մարզպետը նախ տեղեկացրել է, որ 2021 թվականի գյուղատնտեսական տարում մարզում առկա է տեխնիկական խաղողի 4500 հա բերքատու այգի՝ 80-85 հազ. տոննա բերքատվությամբ: Ըստ նրա՝ մարզում այժմ խաղողի մթերում է իրականացնում գործող յոթ ընկերությունից 6-ը, բացառությամբ՝...