Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Արմավիրում հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին 24.04.2021
Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը քաղաքային իշխանությունների, հանրապետական գործադիր մարմինների մարզային պատասխանատուների, կրթական, առողջապահական հաստատությունների ներկայացուցիչների հետ այսօր այցելել է Արմավիրի քաղաքային զբոսայգի, ծաղկեպսակ դրել և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Հուշակոթողի մոտ Արմավիրի թեմը, հանդիսապետությամբ առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի, կատարել է Հայոց ցեղասպանության սրբադասված...

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի խոսքը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ 24.04.2021
Այսօր մեր համազգային վշտի` Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցն է: Ապրիլի 24-ին համայն հայությունը և առաջադեմ մարդկությունը ոգեկոչում է 1,5 միլիոն անմեղ նահատակների հիշատակը, հիշում նրանց տառապանքի ուղին և աղոթում նրանց հոգիների խաղաղության համար: Հայի դարավոր պատմությունը և մահին հաղթած տեսակը մեզ թույլ է տալիս ասելու, որ միայն մեր միասնականությամբ և հավերժող գոյությամբ կարող ենք հաղթահարել Հայոց ցեղասպանության հսկայական ցավը և վերականգնել պատմական արդարությունը: Իսկ այսօր, առավել...

Հիշատակի միջոցառում՝ Աղավնատան միջնակարգ դպրոցում 19.04.2021
ՀՀ Արմավիրի մարզի Աղավնատան միջնակարգ դպրոցում ապրիլի 18-ին տեղի է ունեցել կրթօջախի սաներ, Արցախյան երկրորդ պատերազմում զոհված ժամկետային զինծառայողներ Արզուման Շմավոնյանի և Կարեն Ներսեսյանի հիշատակին նվիրված միջոցառում, որին ներկա են գտնվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, Արմավիրի մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանը և այլք: «Խաղաղություն ենք ուզում» խորագիրը կրող միջոցառմանը հաջորդել է...

Հուշարձանների և տեսարժան վայրերի օրվան նվիրված միջոցառումներ մարզի մի շարք համայնքներում 19.04.2021
Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է, որի կապակցությամբ Արմավիրի մարզի հանրակրթական դպրոցներում մարզպետարանի համակարգմամբ իրականացվել են մի շարք միջոցառումներ. Ուսուցիչների ուղեկցությամբ աշակերտներն այցելել են իրենց համայնքներում գտնվող հուշարձաններ, տեսարժան վայրեր՝ միևնույն ժամանակ տվյալ տարածքներում իրեկանացնելով մաքրման աշխատանքներ: Օրվա շրջանակում Էջմիածնի պատմաազգագրական թանգարանում ցուցադրվել է քաղաքի հուշարձանների քարտեզը, և տեղի է ունեցել հին...

Հիշատակի միջոցառում՝ Մրգաշատ համայնքի Վ. Ափոյանի անվան N 1 միջնակարգ դպրոցում 16.04.2021
ՀՀ Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքի Վ. Ափոյանի անվան N 1 միջնակարգ դպրոցում այսօր տեղի է ունեցել «Կյանքդ կյանքիս համար» խորագիրը կրող միջոցառում, որի շրջանակում կրթօջախի երկու դասասենյակներ անվանակոչվել են Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Արշակ Աբրահամյանի և Սամվել Կարապետյանի անուններով: Հիշատակի միջոցառմանը ներկա են գտվել նաև ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանը և մազպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը: Հավերժ փառք...

ՀՀ Արմավիրի մարզպետարանում անցկացվել է «Ապարանի ջրամբարի պատվարի փլուզման վտանգի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժությունը, որին մասնակցել են մարզպետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղարը, կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները, Արտակարգ իրավիճակների նախարարության Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետը, մի շարք համայնքների ղեկավարներ և ՄՓՎ աշխատակիցներ: Ուսումնավարժության նպատակն է եղել կատարելագործել մարզի...