Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

26 տարի տևած դադարից հետո Մեծամոր համայնքի փոքրիկները մանկապարտեզ հաճախելու հնարավորություն կունենան 30.07.2021
Համայնքների սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակում կհիմնանորոգվի 1985 թվականին շահագործման հանձնված Մեծամոր գյուղի մանկապարտեզի մի հատվածը՝ անվտանգ և բարեկարգ պայմաններ ապահովելով 30-40 երեխայի նախադպրոցական կրթության համար: Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում կվերանորոգվի մանկապարտեզի 102.5 քմ տարածքը՝ կփոխվեն դռներն ու պատուհանները, կհարթեցվեն և կներկվեն պատերը, կնորոգվեն ջրամատակարարման և էլեկտրամատակարարման համակարգերը, կուժեղացվի...

Մուսալեռ համայնքում ևս 19 տնտեսություն կապահովվի կապույտ վառելիքով 29.07.2021
Մուսալեռ համայնքի Նար-Դոս, Շիրազ փողոցները և Տիգրան Մեծ փողոց տանող ճանապարհը կգազիֆիկացվի՝ բարելավելով բնակչության կյանքի որակն ու կոմունալ պայմանները: Համայնքների սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի իրականացմամբ 19 տնտեսություն՝ 73 բնակիչ, կապահովվի կապույտ վառելիքով: Նշված փողոցներում առկա է նաև 160 տնամերձ հողատարած, որոնցում այժմ բնակելի տների կառուցման աշխատանքներ են ընթանում: Այդ տնտեսությունները ևս հանդիսանում են ծրագրի պոտենցիալ շահառու:...

Խորոնքում երկու սուբվենցիոն ծրագիր կիրականացվի 28.07.2021
Խորոնքում համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակում հուշապուրակ կկառուցվի և արտաքին լուսավորության ցանցով կապահովվեն Վ․Վարդանյան, Արարատյան, Թումանյան, Մանուկյան, Մանուկյան 1, Պ․ Սևակ, Գ. Նժդեհ, Գայ և Տերյան փողոցները: Համայնքում նախատեսվող արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրով կտեղադրվեն 124 էներգախնայող ԼԵԴ լուսատուներ, և 8.12 կմ ներհամայնքային ճանապարհ կապահովվի լուսավորությամբ: Ծրագրի արդյունքում...

Տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը 27.07.2021
ՀՀ Արմավիրի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը` մասնակցությամբ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի, Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավարի և ռազմական ոստիկանության Էջմիածնի ռազմական ոստիկանության բաժնի պետի տեղակալի: Արմավիրի մարզային զորակոչային հանձնաժողովը, նիստի...

Փարաքար համայնքում 3 սուբվենցիոն ծրագիր կիրականացվի 27.07.2021
Փարաքար համայնքում առաջնային կարևորություն ունեցող երեք սուբվենցիոն ծրագիր կիրականացվի. Կասֆալտապատվեն Ի.Գասպարյան, Մեքենագործների և Վ.Մամիկոնյան փողոցները, Կկառուցվի Վ.Սարգսյան թաղամասի կոյուղագիծը, իսկ Էրեբունի փողոցինը կնորոգվի, Կընդլայնվի համայնքի փողոցների արտաքին լուսավորության ցանցը։ Սուբվենցիոն ծրագրի առաջին բաղադրիչով կիրականացվի Փարաքար համայնքի Մեքենագործների և Վ.Մամիկոնյան փողոցների 0.9 կմ և Ի.Գասպարյան փողոցի 0.17 կմ հատվածի կապիտալ ասֆալտապատում,...

Հավանության է արժանացել ևս 3 սուբվենցիոն ծրագիր 26.07.2021
Սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում հավանության է արժանացել Արմավիրի մարզի համայնքների սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ևս 3 սուբվենցիոն հայտ. ՀՀ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի «Նալբանդյան համայնքի 4-րդ պողոտա 3-րդ շենք հասցեում գտնվող Նալբանդյան համայնքի մշակույթի տան մի մասի վերանորոգում որպես երաժշտական դպրոցի», «Նալբանդյան համայնքի միջգյուղական ճանապարհների...