Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Արազափ համայնքում ավարտվել են սուբվենցիոն ծրագրով նախատեսված երկու խորքային հորի վերականգնման աշխատանքները. միջնաժամկետ հատվածում լուծվել է 230 հա հողատարածքի ոռոգման խնդիր, վերացվել է կրկնակի աղակալման վտանգը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 28 մլն 067.23 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրված սուբվենցիայի չափաբաժինը եղել է 70%` 19 մլն 647.06 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 30%` 8 մլն 420.17 հազ. դրամ: Արազափի հիմնական ջրատարը կառուցվել է 1980-ական թվականներին և...

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում ավարտվել են Աղավնատուն համայնքի գլխավոր ճանապարհի` Նշան Մաթևոսյան պողոտայի ասֆալտապատման աշխատանքները` անվտանգ երթևեկ ապահովելով համայնքի բնակիչների և վարորդների համար: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 20 մլն 363.24 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը եղել է 45%` 9 մլն 163.46 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 55%` 11 մլն 199.78 հազ. դրամ: 270 գծմ երկարությամբ ճանապարհի ասֆալտապատման համար ապահովվել է 100 մմ...

Ավարտվել են Ջրառատ համայնքում 2020 թվականի համար հաստատված երկու սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված աշխատանքները. վերակառուցվել է 1962 թվականին շահագործման հանձնված մշակույթի տան տանիքը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 9 մլն 050.69 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը եղել է 30% է` 2 մլն 715.207 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 70%` 6 մլն 335.483 հազ. դրամ: Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում քայքայված, անմխիթար վիճակում գտնվող...

Քարակերտ համայնքում ավարտվել են 2020 թվականի համար հաստատված երկու սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքները. ասֆալտապատվել են Պարույր Սևակ, Գայ և Մովսես Խորենացի փողոցները: Ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմել է 59 մլն 110.9 հազար դրամ`պետություն-համայնք 50% համաֆինանսավորմամբ: Իրականացված 6475 քմ ասֆալտապատման աշխատանքների արդյունքում երթևեկի համար անվտանգ և հարմարավետ պայմաններ են ապահովվել Քարակերտ և հարակից համայնքների բնակչության, հյուրերի ու վարորդների համար, մեծացել է նաև...

Մեծամոր քաղաքում ավարտվել են 2020 թվականի համար հաստատված երկու սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված աշխատանքները. հիմնանորոգվել է համայնքի թիվ 35 բազմաբնակարան շենքի տանիքը, իսկ մի շարք փողոցների ասֆալտապատումն ընթացքի մեջ է և կավարտվի մինչև տարեվերջ: Բազմաբնակարան շենքի տանիքի վերանորոգման ծրագրի ընդհանուր բյուջեն կկազմել է 27 մլն 479.1 հազ. դրամ` պետություն-համայնք 50% համաֆինանսավորմամբ: Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում ապամոնտաժվել է քաղաքի 1-ին թաղամասում գտնվող...

Ավարտվել են Արագած համայնքի մշակույթի տան տանիքի վերանորոգման աշխատանքները 04.12.2020
Արագած համայնքում ավարտվել են 1961 թվականին Ալեքսանդր Թամանյանի նախագծով կառուցված մշակույթի տան տանիքի վերանորոգման աշխատանքները: Տանիքի վերանորոգումն իրականացվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակում, որի ընդհանուր բյուջեն կազմում է 6 մլն 322 հազար դրամ, այդ թվում` 1 մլն 322 հազար դրամը (21%) ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինն է, իսկ 5 մլն դրամը (79%) համայնքի մասնակցությունը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, համայնքապետարանի միջոցներով և համայնքի բնակիչների մասնակի...