Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետ Վահրամ Խաչատրյանն Արմավիրի մարզպետի աշխատակազմում անցկացրեց քաղաքացիների ընդունելություն 26.11.2025
ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմում մարզպետ Վահրամ Խաչատրյանն ընդունեց մարզի տարբեր բնակավայրերում բնակվող մի շարք քաղաքացիների։ Քաղաքացիները բարձրացրել են ֆինանսական աջակցությանը, առողջապահական և սոցիալական խնդիրներին վերաբերվող մի շարք հարցեր։ Վահրամ Խաչատրյանը ներկայացված խնդիրները քննարկել է ոլորտային պատասխանատուների հետ, տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ, հանձնարարել է ոլորտային պատասխանատուներին յուրաքանչյուր դիմում մանրակրկիտ ուսումնասիրել և օրենքով սահմանված կարգով ընթացք...
Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրենի տեղակալ Արման Խաչատրյանը և խորհրդական Խաչատուր Մկրտչյանն աշխատանքային այց են կատարել Արմավիր համայնքի Մայիսյան և Արմավիր բնակավայրեր՝ հետևելու իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքին: Տ3-8՝ Մ 5-Ծառաշեն հատվածի Մայիսյան գյուղի սկզբնամասում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատվերով իրականացվում է շուրջ 800 մետր տեղական...
Կոտայքի մարզում՝ Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի ծածկած լողավազանում, կայացել են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչ փուլի մրցումները։ Միջոցառումն անցկացվել է 2 տարիքային խմբերով՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների 3-6-րդ և 7-12-րդ դասարանների աշակերտներից կազմված մարզերի հավաքական թիմերի միջև։ Արմավիրի մարզը ներկայացրել են երկու տարիքային խմբերի հավաքական թիմերը, որոնց յուրաքանչյուրում ընդգրկված են եղել 4 տղա և 4...
ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը համայնքների ղեկավարների հետ անցկացրել է խորհրդակցություն` մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքը քննարկելու նպատակով։ Խորհրդակցությանը մասնակցել են համայնքների ղեկավարների տեղակալները, սուբվենցիոն ծրագրերի պատասխանատուները, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի ոլորտային ստորաբաժանումների ղեկավարները։ Քննարկվել են մարզում արդեն իրականացված, ընթացքի մեջ գտնվող և առաջիկայում...

Արմավիրի մարզում պաշտոնապես բացվեց ՍԱԿ Սրտաբանության կենտրոնը 22.11.2025
Միջոցառմանը մասնակցեցին Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, կենտրոնի հիմնադիր տնօրեն Արտակ Մանուկյանը, Նորք Մարաշ ԲԿ տնօրեն Միքայել Ադամյանը, ոլորտի մասնագետներ և հյուրեր։ Միջոցառման ընթացքում ստորագրվեց համագործակցության հուշագիր ՍԱԿ Սրտաբանության կենտրոնի և Նորք Մարաշ ԲԿ-ի միջև՝ միավորելով ուժերը ժամանակակից ախտորոշիչ, բուժական և կանխարգելիչ մոտեցումների ներդրման հնարավորության համար։ Մարզպետը շրջեց նորաբաց կենտրոնով, ծանոթացավ շենքային պայմաններին ու տեխնիկական հագեցվածությանը։...
Շտաբային ուսումնավարժության ղեկավար կազմում ընդգրկված էին ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Գևորգ Հակոբյանը։ Ուսումնական նպատակներն էին՝ 1. Ստուգել ուսումնավարժությունում ընդգրկված մասնակիցների պատրաստությունը արտակարգ իրավիճակի առաջացման դեպքում բնակչության և տարածքների պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացման ուղղությամբ։ 2. Կատարելագործել...


