Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորանքի խոսքը Արմավիր քաղաքի հիմնադրման օրվա առթիվ 26.06.2020
Արմավիր քաղաքի հարգելի բնակիչներ, սիրելի արմավիրցիներ, Շնորհավորում եմ բոլորիս մարզկենտրոն Արմավիրի` նախկին Հոկտեմբերյան քաղաքի հիմնադրման 89-րդ տարեդարձի առթիվ: Արդեն 9-րդ տասնամյակի շեմին գտնվող Արմավիրը հասցրել է ամայի տարածքից վերածվել շենացող քաղաքի, որը զարգացման լուրջ հեռանկար ունի: Ի տես բոլորիս` քաղաքում առանցքային բարեփոխումների ծրագրեր են մեկնարկել, որոնք միտված են տարիների ընթացքում կուտակված խնդիրների լուծմանը և մեր ազգաբնակչության կենսամակարդակի բարելավմանը: Ես...

Մարզպետն այցելել է Բաղրամյանի տարածաշրջանի համայնքներ 26.06.2020
Շարունակվող համայնքային այցերի շրջանակում ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր եղել է Երվանդաշատ, Բագարան և Կողբավան համայնքներում` ծանոթանալու պետական աջակցության և համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրերով իրականացվող և նախատեսվող աշխատանքներին: Համբարձում Մաթևոսյանը շրջայցը սկսել է ՀՀ Արմավիրի մարզպետարանի կողմից ՀՀ կառավարություն ներկայացված ծրագրային հայտի հիման վրա մարզի համար ռազմավարական նշանակություն ունեցող Մ-9, Մ-1-Թալին-Քարակերտ-Թուրքիայի սահման 4.2 կմ...

Լեռնագոգ համայնքում ոռոգման ջրագիծ կկառուցվի 26.06.2020
Լեռնագոգ համայնքում ոռոգման ջրագիծ կկառուցվի. 3750 գծմ երկարությամբ ջրագիծը կապահովի շուրջ 15 հա տնամերձ և գյուղատնտեսական նշանակության այլ հողատարածքների ոռոգումը: Ոռոգման ջրագիծը կկառուցվի սուբվենցիոն ծրագրի շրջանակում, որի ընդհանուր բյուջեն կկազմի 30 մլն 908.23 հազ. դրամ: ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կկազմի 60%` 18 մլն 544.94 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը՝ 40%` 12 մլն 363.29 հազ. դրամ: Ծրագրով նախատատեսված աշխատանքների ընթացքում կհիմնանորոգվեն Պ....

Կհիմնանորոգվի Ջանֆիդա համայնքի Վ.Սարգսյանի անվան մանկապարտեզը 26.06.2020
Ջանֆիդա համայնքի Վ.Սարգսյանի անվան մանկապարտեզը կհիմնանորոգվի. շուրջ 130 երեխա կհաճախի հարմարավետ ու բարեկարգ նախադպրոցական կրթական հաստատություն: Մանկապարտեզի հիմնանորոգումը կիրականացվի սուբվենցիոն ծրագրի շրջանակում, որի ընդհանուր բյուջեն կազմում է 91 մլն 931.36 հազ. դրամ, այդ թվում` 65%-ը` 59 մլն 755.38 հազ. դրամը, ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինն է, իսկ 35%-ը` 32 մլն 175.98 հազ. դրամը, համայնքի մասնակցությունը: 1969 թվականին կառուցված մանկապարտեզը երբևէ չի...

Խանջյան համայնքի մշակույթի տանը արևային ֆոտովոլտային համակարգ կտեղադրվի 25.06.2020
Խանջյան համայնքի մշակույթի տանը արևային ֆոտովոլտային համակարգ կտեղադրվի. կառույցը կջեռուցվի, իսկ ամբողջ գյուղը կապահովվի գիշերային լուսավորությամբ: Արևային ֆոտովոլտային համակարգ կտեղադրվի սուբվենցիոն ծրագրի շրջանակում` պետություն-համայնք 50% համաֆինանսավորմամբ: Ծրագրի ընդհանուր բյուջեն կկազմի 12 մլն 421.42 հազ. դրամ: Ծրագրի արդյունքում նախատեսվում է տեղադրել 22 կվտ հզորությամբ էներգախնայող կայան: Համակարգի տեղադրումը կապահովի մշակույթի տան ջեռուցումը և ամբողջ համայնքի գիշերային...

Մարզպետը ներկայացրել է մարզում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի վիճակագրությունը 25.06.2020
<<Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, տեղեկացնում եմ ձեզ, որ հունիսի 25-ի դրությամբ մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1200 դեպք: Ունենք 773 առողջացած և 807 ինքնամեկուսացած: Մեծ ցավով տեղեկացնեմ նաև, որ կորոնավիրուսի համավարակի տարածման այս ողջ ժամանակահատվածում մարզում արդեն ունենք մահվան 32 դեպք: Կարևորելով յուրաքանչյուրիս դերակատարումն այս աներևույթ թշնամու դեմ պայքարում` կրկին խնդրում և հորդորում եմ մեր ազգաբնակչությանը հետևել արտակարգ դրության իրավական ռեժիմի...