Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 24.07.2020
Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում կապ չհաստատել, տվյալներ չփոխանցել կամ չպատասխանել կասկածելի հեռախոսազանգերին: ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայությունների աշխատակիցներն օգտագործում են Հայստանի Հանրապետության տարբեր բջջային օպերատորների հեռախոսահամարներ և դրանցով զանգահարելով Հայստանի Հանրապետության քաղաքացիներին` անկախ հետազոտություններ անցկացնելու պատրվակով կատարում են սոցհարցումներ`...

Մարզպետն այցելել է Մերձավան և Մրգաշատ համայնքներ 24.07.2020
Շարունակվող համայնքային այցերի շրջանակում ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր եղել է Մերձավան և Մրգաշատ համայնքներում` ծանոթանալու համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրերով, ֆինանսական այլ աղբյուրներով իրականացվող և նախատեսվող շինաշխատանքներին: Մերձավանում մարզպետը նախ հանդիպում է ունեցել համայնքապետարանում, որի ընթացքում համայնքապետ Լևոն Գրիգորյանի և աշխատակիցների հետ քննարկել է համայնքի բյուջեով նախատեսված սեփական եկամուտների հավաքագրմանը, համայնքում կորոնավիրուսով...

Ի գիտություն արտահանողների 24.07.2020
Մոսկվայում հայկական գյուղմթերքի իրացման կետերի վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի նաև սահմանային անցակետերում. ՊԵԿ գործընկերների հետ համագործակցությամբ այսուհետ հայաստանյան արտահանողները կետեղեկացվեն ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում հայկական մթերքի իրացման հնարավորությունների վերաբերյալ։ Ներկայացվում է թարմացված տեղեկատվությունը. Արտահանողները կարող են անվճար պայմաններով կայանել «Роктон» պահեստավորման բազայի տարածքում (51-й км МКАД, вл.2, тел. +7 (985) 643-43-45 ),...

Մեկնարկել են Մարգարա համայնքի 6 փողոցի ջրամատակարարման ցանցի կառուցման աշխատանքները 22.07.2020
Մեկնարկել են Մարգարա համայնքի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 11-րդ, 12-րդ և 13-րդ փողոցների ջրամատակարարման ցանցի կառուցման աշխատանքները. կառուցվելու է 2366 գծմ ջրագիծ: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 11 մլն 480 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 70% է` 8 մլն 36 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը 30%` 3 մլն 444 հազար դրամ: Համայնքի ջրամատակարարման ցանցի կառուցմամբ կկրճատվեն վթարների հետևանքով կատարվող ընթացիկ նորոգման ծախսերը, էլեկտրաէներգիայի գերածախսը...

Արազափ համայնքում մեկնարկել են երկու խորքային հորի վերականգնման աշխատանքները 21.07.2020
Արազափ համայնքում մեկնարկել են երկու խորքային հորի վերականգնման աշխատանքները. միջնաժամկետ հատվածում կլուծվի 230 հա հողատարածքի ոռոգման խնդիրը, կվերացվի կրկնակի աղակալման վտանգը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 28 մլն 067.23 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 70% է ` 19 մլն 647.06 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 30%` 8 մլն 420.17 հազ. դրամ: Արազափի հիմնական ջրատարը կառուցվել է 1980-ական թվականներին և նախատեսված է եղել 400 հա հողատարածքի...

ՀՀ Արմավիրի մարզպետարանը հայտարարել է հրատապ բաց մրցույթ՝ Էջմիածին քաղաքի և Վաղարշապատի տարածաշրջանի 9-ը համայնքի ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար. 2-րդ ԼՈՏ ✅ Էջմիածին քաղաքի Վազգեն Ա և Վ.Կոստանյան փողոցների մայթերի ծածկի հիմնանորոգում ✅ Աղավնատուն համայնքի Նշան Մաթևոսյան պողոտայի ասֆալտապատում ✅ Խորոնք համայնքի Մովսես Խորենացու անվան թաղամասի գլխավոր փողոցի ասֆալտապատում ✅ Գրիբոյեդով համայնքի Չարենցի փողոցի 0.22կմ հատվածի ասֆալտապատում ✅...