Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետը ներկայացրել է մարզում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի վիճակագրությունը 25.06.2020
<<Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, տեղեկացնում եմ ձեզ, որ հունիսի 25-ի դրությամբ մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1200 դեպք: Ունենք 773 առողջացած և 807 ինքնամեկուսացած: Մեծ ցավով տեղեկացնեմ նաև, որ կորոնավիրուսի համավարակի տարածման այս ողջ ժամանակահատվածում մարզում արդեն ունենք մահվան 32 դեպք: Կարևորելով յուրաքանչյուրիս դերակատարումն այս աներևույթ թշնամու դեմ պայքարում` կրկին խնդրում և հորդորում եմ մեր ազգաբնակչությանը հետևել արտակարգ դրության իրավական ռեժիմի...

Գյուղատնտեսության մեջ փաստացի օգտագործվող հողատարածքներն ավելացել են 25.06.2020
ՀՀ Արմավիրի մարզում հունիսի 1-ի դրությամբ ցանքատարածությունները կազմել են 26358.4 հա: Գյուղատնտեսության մեջ փաստացի օգտագործվող հողատարածքները կազմել են 42069.87 հա, որը նախորդ տարվա համեմատությամբ ավել է 425.69 հա-ով:

Մեկնարկել են Բաղրամյան (Վաղարշապատի տ.) համայնքի մանկապարտեզի բակի բարեկարգման աշխատանքները 24.06.2020
Սուբվենցիոն ծրագրի շրջանակում մեկնարկել են Բաղրամյան (Վաղ. տ.) համայնքի մանկապարտեզի բակի բարեկարգման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 15 մլն 808.43 հազար դրամ` պետություն-համայնք 7 մլն 904.2 հազարական դրամ համաֆինանսավորմամբ: Բաղրամյան համայնքի մանկապարտեզի բակի բարեկարգման ծրագրի շրջանակներում կասֆալտապատվի մանկապարտեզի տարածքը, կանցկացվի ոռոգման համակարգ, կվերանորոգվի շենքի դիմային հատվածն ու պարիսպը: Ծրագրի արդյունքում նախատեսվում է ունենալ ավելի քան 120 երեխայի...

Զարթոնք համայնքում մանկապարտեզ կկառուցվի 24.06.2020
Զարթոնք համայնքում մանկապարտեզ կկառուցվի. 16 տարի տևած դադարից հետո զարթոնքցի փոքրիկները նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն կունենան: Մանկապարտեզը կկառուցվի սուբվենցիոն ծրագրի շրջանակում` պետություն-համայնք 50% համաֆինանսավորմամբ: Ծրագրի ընդհանուր բյուջեն կկազմի 99 մլն 776.08 հազ. դրամ: Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում կկառուցվի մեկհարկանի տիպային շինություն` 75 երեխայի համար: Մանկապարտեզը կունենա 3 հարմարավետ խաղասենյակ, 3 ննջասենյակ, 3 սանհանգույց, դահլիճ,...

Շրջայց մարզկենտրոն Արմավիրում 23.06.2020
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ, այսօր շրջել է մարզկենտրոնում, դիմակներ բաժանել անցորդներին: Մարզպետը շրջայցի ընթացքում շնորհակալություն է հայտնել հակահամաճարակային կանոնները պահպանող քաղաքացիներին՝ կարևորելով նրանց կողմից սոցիալական պատասխանատվության գիտակցումը: #ԿրիրԴիմա #ՓրկիրԿյանքեր

Հավանության է արժանացել Արմավիրի մարզից ներկայացված ևս 9 սուբվենցիոն հայտ 23.06.2020
Սուբվենցիաների տրամադրման նպատակով կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել Արմավիրի մարզից ներկայացված ևս 9 սուբվենցիոն հայտ: Հաստատված ծրագրային հայտերի շրջանակում սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված աշխատանքներ կիրականացվեն հետևյալ համայնքներում. Գրիբոյեդով համայնքի Չարենցի փողոցի 0.22կմ հատվածի ասֆալտապատում. Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 30 մլն 991.21 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող...