Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ջրառատ համայնքում մեկնարկել են նաև սուբվենցիոն երկրորդ ծրագրով նախատեսված աշխատանքները

Ջրառատ համայնքում մեկնարկել են նաև սուբվենցիոն երկրորդ ծրագրով նախատեսված աշխատանքները 24.09.2020

Ջրառատ համայնքում մեկնարկել են նաև սուբվենցիոն երկրորդ ծրագրով նախատեսված աշխատանքները. ծրագրի ասֆալտապատման բաղադրիչով ընթանում է Մեծամորի խճուղու 1436 մ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգումը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 128 մլն 628 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 45% է` 57 մլն 879.9 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 55%` 70 մլն 742.1 հազ. դրամ: Իրականացվող աշխատանքների շրջանակում հատուկ տեխնիկայի միջոցով դուրս կբերվի...

Արգավանդ համայնքում երեք հակակարկտային կայան է տեղադրվել

Արգավանդ համայնքում երեք հակակարկտային կայան է տեղադրվել 23.09.2020

Արգավանդ համայնքում 2020 թվականի համար հաստատված սուբվենցիոն երկու ծրագրերից մեկով այսօր տեղադրվել և փորձարկվել է երեք հակակարկտային կայան` երկուսը «Ներսիսյան» կոչվող հանդամասի հարևանությամբ, իսկ մեկը` «Տանձուտի թև»՛ կոչվող հանդամասում: Առաջին երկու հակակարկտային կայանների միջոցով կարկտապաշտպան շղթա կստեղծվի Փշատավան, Ջանֆիդա և Արգավանդ համայնքներում արդեն իսկ գործող հակակարկտային կայանների միջև` փակելով Թուրքիայից եկող կարկտաբեր ամպերի ճանապարհը: Ծրագրի...

Խորոնք համայնքում սուբվենցիոն ծրագրով նախատեսված ասֆալտապատման աշխատանքները սկսվել են

Խորոնք համայնքում սուբվենցիոն ծրագրով նախատեսված ասֆալտապատման աշխատանքները սկսվել են 23.09.2020

Խորոնք համայնքում սուբվենցիոն ծրագրերի ասֆալտապատման բաղադրիչով սկսվել են Մովսես Խորենացու անվան թաղամասի գլխավոր փողոցի ասֆալտապատման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 61 մլն 503.6 հազ. դրամ: ՀՀ պետական բյուջեից ծրագրի համար տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 45% է` 27 մլն 676.6 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 55%` 33 մլն 827 հազ. դրամ: Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում կասֆալտապատվի 1460 մ ճանապարհ, կիրականացվի երթևեկելի մասի ասֆալտբետոնե ծածկի...

 Մարզպետը մասնակցել է մտավոր խնդիրներ ունեցող անձանց համար ինքնաիրացման լիարժեք հնարավորություն ընձեռող կենտրոնի բացմանը

Մարզպետը մասնակցել է մտավոր խնդիրներ ունեցող անձանց համար ինքնաիրացման լիարժեք հնարավորություն ընձեռող կենտրոնի բացմանը 22.09.2020

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի պետ տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հետ «Վաղարշապատի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում այսօր մասնակցել է մտավոր խնդիրներ ունեցող 18-65 տարեկան շուրջ 40 անձի համար ինքնաիրացման լիարժեք հնարավորություն ընձեռելու ծրագրի շրջանակում հիմնանորոգված կենտրոնի բացմանը: Ինչպես տեղեկացրել էինք, 2020 թ. մայիսի 15-ին...

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորանքի խոսքը  Անկախության օրվա առթիվ

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորանքի խոսքը Անկախության օրվա առթիվ 21.09.2020

Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, սիրելի հայրենակիցներ, Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 29-րդ տարեդարձի առթիվ: Տարեթվեր կան, որ ստեղծվում են ժամանակի պահանջով ու հրամայականով և հավերժանում են դարերի ու սերունդների համար: Հայ ժողովրդի պատմական կենսագրության մեջ բացառիկ կարևոր և որպես շրջադարձային իրողություն կմնա 1991 թվականի սեպտեմբերի 21-ը, երբ համայն հայությունը վերահաստատեց ազատ ու անկախ երկրում ապրելու իր կամքն ու վճռականությունը: Եվ այս...

Արմավիրի մարզն իր ուրույն մասնակցությունն ունեցավ Արարատի մարզում կազմակերպված «ԲԵՐՔԻ ՏՈՆ» ցուցահանդես-փառատոնին

Արմավիրի մարզն իր ուրույն մասնակցությունն ունեցավ Արարատի մարզում կազմակերպված «ԲԵՐՔԻ ՏՈՆ» ցուցահանդես-փառատոնին 19.09.2020

ՀՀ Արմավիրի մարզպետ /Համբարձում Մաթևոսյանը մարզպետարանի մի խումբ աշխատակիցների, համայնքապետերի, Իջևանի և Պռոշյանի գինու-կոնյակի գործարանների Արմավիրի մասնաճյուղերի պատասխանատուների հետ Արարատի մարզի Մխչյան համայնքի «ԱՐԱՐԱՏ ՖՐՈՒԹՍ» գյուղմթերքի նորաբաց շուկայում այսօր մասնակցել է «ԲԵՐՔԻ ՏՈՆ» ցուցահանդես-փառատոնին: Միջոցառման շրջանակներում Արմավիրի մարզի կողմից բացվել է գյուղմթերքի վաճառքի 5, իսկ ցուցահանդեսի` 2 տաղավար` լի բերք ու բարիքով, ազգային խոհանոցի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-25 17:50:26